Թեհրանը չի ընդունել ԱՄՆ-ի հետ հրադադարի առաջարկը          Երևանի դպրոցներից մեկում անչափահասը hայhnյել է վարչատնտեսական մասի համակարգողին, hարվածել պահակին       Արշակ Սրբազանի գործով դատավորը ինքնաբացարկ հայտնեց    

29 դեկ 2018 19:50

Այսուհետ Ռուսաստան կարելի է մեկնել վարձակալած մեքենայով՝ առանց լրացուցիչ մաքսատուրքի

Այսուհետ Ռուսաստան կարելի է մեկնել վարձակալած մեքենայով՝ առանց լրացուցիչ մաքսատուրքիՀունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում երկրի կառավարության նոր որոշումը, որով օտարերկրացիներին թույլատրվում է իրենց անձնական օգտագործման համար Ռուսաստան բերել նաև այլ երկրում գրանցված ու վարձակալության, գրավի տակ գտնվող ավտոմեքենայով (կամ հենց մեքենայով Ռուսաստան գնալ), ու դրա համար սահմանին չվճարել լրացուցիչ գումար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի գործակալությունը»։
Սրա համար կա մի քանի պայման՝ մեքենան բերողը չպետք է պարտավորություններ ունենա մաքսային ծառայությունում, ինչպես նաև չպետք է պարտավորություններ ունենա նախկինում ներմուծած մեքենաների մասով։
Այս որոշումը գործելու է նաև ԵԱՏՄ միասնական շուկայի համար, ինչը նշանակում է, որ նույն կերպ վարձակալ մեքենայով օտարերկրացիները կարող են գալ նաև Հայաստան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր