Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

08 հուն 2019 12:11

Տեր-Պետրոսյանը կրկին կդառնա նախագա՞հ. լավագույն տարբերակը՝ որը կօգնի Արցախի խնդրի կարգավորման հարցում

Տեր-Պետրոսյանը կրկին կդառնա նախագա՞հ. լավագույն տարբերակը՝ որը կօգնի Արցախի խնդրի կարգավորման հարցում politik.am -ը գրում է.
Իշխանական վերնախավում կրկին ակտիվորեն քննարկվում է նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը: Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում աշխատել Արմեն Սարգսյանի հետ ու փորձում է ելքեր գտնել նրանից ազատվելու համար: Փաշինյանին այդ պաշտոնում պետք է մարդ, որը կօգնի նրան Արցախի խնդրի կարգավորման հարցում:
Նոր իշխանությունների համար այս խնդրի լուծման տեսանկյունից լավագույն տարբերակ է համարվում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հենց Տեր-Պետրոսյանի թեկնածությունն էլ քննարկվում է իշխանական վերնախավում: Ըստ ծրագրի՝ նրա նախագահ դառնալուց հետո Ազգային Ժողովի միջոցով փոփոխություններ կիրականացվեն Սահմանադրությունում, կավելացվեն նախագահի լիազորությունները, որպեսզի նա կարողանա զբաղվել արտաքին քաղաքականությամբ:
Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում ևս ակտիվորեն քննարկվում է  այս տարբերակը: Նախկին նախագահը անգամ իր մտերիմ թիմակիցների՝ ԱԺ ընտրություններին չմասնակցելը բացատրել է սպասվելիք զարգացումներով, որում իր թիմը մեծ դերակատարում է ունենալու: Մեր ՀԱԿ աղբյուրն ասաց.«Պապին ասել ա՝ սպասեք մինչև մայիս»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր