Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

18 հուն 2019 13:36

100 հազար աշխատատեղ է կրճատվում. Եթե չկարգավորեն, աշխատանք չունենան, մենք դեմ ենք լինելու

100 հազար աշխատատեղ է կրճատվում. Եթե չկարգավորեն, աշխատանք չունենան, մենք դեմ ենք լինելուԱյսօր իշխանության կողմից ներկայացվել է ծրագիր, որ 100 հազար աշխատատեղ կրճատվելու է: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Մենք եկել ենք եւ ժողովուրդը հավատացել է, որ աշխատատեղեր պետք է ավելացնենք, որ պետք է աշխատավարձն ու թոշակը բարձրանա: Պետք է մեզ հիմա պատասխանեն, թե 100 հազար գործազուրկ մարդը պետք է գնա նպաստ ստանա, բյուջեի հույսին նստի կամ պետք է արտագաղթի: Նրանց խնդիրը ոնց են կարգավորելու: Եթե չկարգավորեն, աշխատանք չունենան, մենք դեմ ենք լինելու»,-ասաց նա:
Ծառուկյանի խոսքով, այն ծրագրերը, խոստումները, որ տվել են, պետք է իրականացնեն. «Մարդիկ 9 ամիս սպասել են ու դեռ սպասում են, որ լավ է լինելու, ես էլ եմ հավատում»:
Ինչ վերաբերում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, որ ԱԺ-ում ընդդիմություն չկա, խորհրդարանի ուժերը կից են իշխանությանը եւ ընդդիմությունը ձեւավորվելու է ԱԺ-ից դուրս, Ծառուկյանը չցանկացած անձնավորված խոսել, միայն ասաց. «Անվանական չեմ ասի, դուք ուզում եք Ծառուկյանին հունից հանեք, չեք կարող: Եթե որեւէ մեկը անվանական ԲՀԿ-ին ու Ծառուկյանին ասի... Այո, ԲՀԿ-ն աջակից է եղել հեղափոխությանը, պաշտպանել է ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Մենք ժողովրդի ձայնն ենք լինելու: Մենք ոչ թե ցեխ ենք շպրտելու, այլ աջակցելու ենք, որ պարոն Փաշինյանն իր ներկայացրած ծրագիրն իրականություն դարձնի: Եթե որեւէ տեղ մի վնաս կլինի երկրին, ժողովրդին, տնտեսությանը, իհարկե, մենք դեմ ենք լինելու, մենք ներկայացնելու ենք մեր ծրագիրը:
Մենք կենտրոնամետ ուժ ենք, մենք ցանկությունն է, որ լինի տնտեսական հեղափոխություն, տնտեսությունը հզորանա: Մենք հազար խնդիր ունենք լուծելու, եթե ամեն մեկս մյուսի վրա պարապի, ստորակետ գտնի... կամ ասում են Ծառուկյանը չեկավ: Ձեր ցավը տանեմ, Ծառուկյանը 24 ժամ կապի մեջ ա, ցանկացած հարց քննարկում ենք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր