Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

19 փետ 2019 11:25

Տեսանյութ. Վրաստանում փնտրում են հայկական եկեղեցում հայհոյող և մեր դրոշն այրող ադրբեջանցիներին

Տեսանյութ. Վրաստանում փնտրում են հայկական եկեղեցում հայհոյող և մեր դրոշն այրող ադրբեջանցիներին
Վրաստանի ոստիկանությունը փնտրում է երեք էթնիկ ադրբեջանցու, որոնք հայհոյանքներ են տվել Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցում, եկեղեցու բակում այրել են Հայաստանի դրոշը և այդ ամենը տեսանկարահանել են։ Այս մասին հայտնում է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։
Միջադեպը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, սակայն նախօրեին է միայն աղմուկ բարձրացել, երբ Facebook սոցցանցում հրապարակվել էր այն։

Տեսանյութը նկարահանվել է Թբիլիսիի հայկական եկեղեցում մատուցած պատարագի ժամանակ։
Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը միջադեպի մասին իմացել էր նույն օրը և անմիջապես դիմել համապատասխան մարմիններին։ Վրաստանի ՆԳՆ-ին էին փոխանցվել նյութեր և տեսանյութ, որոնք արձանագրել էին եկեղեցու բակում տեղադրված տեսախցիկները։
«Մենք նրանց նամակ էինք գրել` խնդրելով միջոցներ ձեռնարկել։ Քանի որ, եթե նրանք իրենց նման բաներ են թույլ տալիս, ապա մենք էլ կարող ենք պատասխանել», –ասել է Սուսաննա Խաչատրյանը։

Միջադեպից հետո եկեղեցում արգելեցին ֆոտո և տեսանկարահանումները, հատկապես, պատարագի ժամանակ։ Նկարահանումներ իրականացնելու համար այժմ անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն ունենալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր