Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով          Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից       Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ    

27 փետ 2019 11:10

Փաշինյանը զայրացել է՝ չեն կարողանում «պահել» Ֆեյսբուքը. «Փաստ»

Փաշինյանը զայրացել է՝ չեն կարողանում «պահել» Ֆեյսբուքը. «Փաստ»«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին զայրացած է քարոզչական թիմի վրա, քանի որ ոչ միայն կաղում են տեղեկատվական ընդհանուր դաշտում, այլեւ, ի մասնավորի, չեն կարողանում «պահել» Ֆեյսբուքը:
Բանն այն է, որ վարչապետի ֆեյսբուքյան վերջին հրապարակումների տակ բավական շատացել են բացասական մեկնաբանությունները, իսկ ահա «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար» գրառումն այս առումով ռեկորդներ է սահմանել:

Սա առաջացրել է վարչապետի դժգոհությունը, եւ նա կոշտ խոսակցություն է ունեցել «ֆեյսբուքչիների» թիմի համակարգողների հետ՝ ասելով, թե «մի էջն ինչ ա, ո՞ր չեք կարողանում նույնիսկ մեկնաբանություններին տեր դառնաք, գոնե բլոկեիք դրանց»:
Ի դեպ, հետաքրքրական է, որ իշխանական ֆեյքերի բանակը վերջին մեկ ամսվա ընթացքում ցուցաբերում է լուրջ պասիվություն: Թերթն իր հրապարակումներից մեկում արդեն հայտնել էր, որ հստակ հաստիքային «ֆեյսբուքչիներ» կան, ովքեր վարչապետի գծի մեջ են «գրում ու ջնջում»: Ստացվում է, որ սա էլ առանձնապես չի օգնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր