Գողերի ինստիտուտը հասարակական ինստիտուտ է,վերահսկում ա փողոցը, գաղութը,Նեղացնել գողականին պետք չի

«Հրապարակը» զրուցեց քրեական աշխարհի հեղինակություն Ա-ի հետ: Նրա անունը չենք ցանկանում հրապարակել չվնասելու համար, քանի որ նա չի թաքցնում, թե որ աշխարհի ներկայացուցիչ է, ինչը նոր օրինագծով հավասարազոր է լինելու ինքնախոստովանական ցուցմունքի:
- Փետրվարին ՌԴ նախագահը պետդումային ընդունել տվեց օրենքով գողերին քրեական պատասխանատվության ենթարրկելու վերաբերյալ օրենքը: Մերոնք անմիջապես հետևեցին Ռուսաստանին: Ռուսաստանի պարտադրանքո՞վ եղավ:
- Ռուստաստանին դուր գալու համար: Պուտինն ընդունեց, իրանք էլ ավտոմատ ընդունում են: Բայց Պուտինի մոտի գողականները տարեկան 2,5-ից 4 մլրդ դոլար «աբշչակի» փող ունեն: Հայաստանի բյուջեն էդքան չի: Միշտ տալիս էին պետութանը մեկ ու կես մլրդ, հիմա կտան երկու մլրդ, կես միլիարդն էլ կմնա գողականին: Թող Նիկոլը Վանեցյանին կանչի իրա մոտ ու հարցնի, թե քո տեղեկություններով Հայաստանում գողականի «օբշակը» ինչքան ա: Կասի՝ մի միլիոնի չի հասոնւմ: Իսկ ինչքա՞ն են նվեր տալիս: 800 հազար: Թող մի հատ էդ թվերը նայի, նոր օրենքը փոխի: Չի կարա հավը ղազի պես մեծ ձու ածի:
- Պետությունը ուզում է վերահսկի գողականին:
- Օրենքով գողերի իսնտիտուտը դա հասարակական ինստիտուտ է, ձևավորված ու կայացած, այն հավասարակշռության մեջ է պահում հանցաշխարհը: Այո, կարելի է վերահսկելի դարձնել պետության կողմից, ավելի խստացնել վերահսկողությունը, բայց նեղացնել գողականին պետք չի: էդ ինստիտուտը վերահսկում ա փողոցը, գաղութը: Գողականով չեն կարա հիսուն հոգով մեկին ծեծեն, չեն կարա 60 հոգով մեկի վրա կրակեն: Գողականը նրա համար ա, որ խուլիգանություն չլինի, որ ոչ ոք չմտածի, որ տուն մտնելուց ու գողություն անելուց, կարա մի հատ էլ բռնբաբարի, նոր դուրս գա, որովհետև ընկավ բերդ, դառնալու ա գողականի կնիկը: Գողականը ինչ ա, ոնց ա՝ բայց մարդկայինը բերդում պահում ա: Մարդը, հանցագործություն կատարելուց մտածում ա՝ որ մտնեմ բերդ, ի՞նչ պատասխան եմ տալու զոն նայողին ու գողերին»: