Այսօր Ավագ Երեքշաբթի է, երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի          Իրան–ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլն դիվանագիտության վարպետաց դաս էր, որը խոստովանում են նաև Իրանի թշնամի Իսրայելում       Ուզում ես օրը վեց անգամ մսով ճաշ կեր, եթե այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես    

08 ապր 2019 22:14

Պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման առնչությամբ

Պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման առնչությամբ«Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման հետ կապված իրադարձությունները գտնվում եմ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրայաին կապերի բաժնից:
Պաշտպանի որոշմամբ սկսված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված քայլեր ձեռնարկելու նպատակով: Համապատասխան գրություն կհասցեագրվի Պետական եկամուտների կոմիտե: 
Այց կկատարվի նաև քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:
Հիշեցնենք, որ Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի մաքսատուրք և հարկ վճարելուց խուսափելու հատկանիշներով:
ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից ապրիլի 4-ին միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: 
Դավիթ Ղազարյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով՝ նշելով, որ ՊԵԿ-ը 7 մլրդ դրամի պահանջն ուռճացրել է, որպեսզի «ժողովրդի համար սիրուն լինի, և ժողովուրդը ՊԵԿ-ի կողքին լինի»: 
Նա նշել էր, որ ներկայացրած 7 մլրդ դրամի պահանջը շինծու է, և դա գնահատում է որպես ՊԵԿ-ի կողմից հետապնդում «Սպայկա»–ի նկատմամբ: Այսօր առավոտյան արդեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորում:
Հիշեցնենք նաև, որ արդեն մի քանի օր է, ինչ ընկերության աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում ընդդեմ տնօրենի կալանավորման որոշման:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր