Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

18 ապր 2019 17:30

Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանեց ԱՄՆ-ում պատրաստվող հանդիպման մասին Էլմար Մամեդյարովի հապճեպ հայտարարությունը

Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանեց ԱՄՆ-ում պատրաստվող հանդիպման մասին Էլմար Մամեդյարովի հապճեպ հայտարարությունըԴեռեւս չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձեւավորմանը։ Այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը Վաշինգտոնում ԱԳ նախարարների հերթական հանդիպում անցկացնելու ԱՄՆ նախաձեռնության մասին:
«Ինչպես գիտեք, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ յուրաքանչյուր հանդիպման հաստատումից հետո դրա մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով: Իրապես, դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախկին նմանօրինակ հանդիպումների աշխարհագրությունը։

Քանի որ այս հարցը դեռեւս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից եւ հրապարակային բանակցությունների գործելաոճից։ Ավելին՝ համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահ երկրի նկատմամբ»,- հայտարարեց Աննա Նաղդալյանը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր