Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

22 ապր 2019 18:00

Լիլի Մորտոյի բարեմասնությունների մասին հաղորդումներին հանձնաժողովը չի կարող միջամտել. ՀՌԱՀ նախագահ

Լիլի Մորտոյի բարեմասնությունների մասին հաղորդումներին հանձնաժողովը չի կարող միջամտել. ՀՌԱՀ նախագահՈ՞վ է Լիլի Մորտոն։ Այդպես լրագրողների հետ զրույցում արձագանքեց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ հեռուստատեսությամբ հեռարձակվում են հաղորդումներ, որոնց առանցքում մոդել, դերասանուհի Լիլի Մորտոյի կրծքերն են եւ, արդյոք հանձնաժողովն այդտեղ անելիք չունի։
«Այստեղ հանձնաժողովն անելիք չունի։ Օրենքով ամրագրված է, որ մենք իրավունք չունենք միջամտել խմբագրական քաղաքականությանը, եւ դա խոսքի ազատության, եւ ԶԼՄ–ների խոսքի ազատության երաշխիքներից մեկն է։ Այս հարցը շատ բազմաբովանդակ է եւ բազմավեկտորային, եւ այնքան կախված չէ մեր կարգավորումներից, որքան մեր հասարակության մակարդակից, մարդկանց գիտակցությունից, մարդկանց ճաշակից։ Այդքան նեղվել չի կարելի, քանի որ հեռուստատեսային ծրագրերն այդքան մեծ ազդեցություն մարդու ճաշակի վրա չեն ունենում, եւ եթե նույնիսկ ամենառաջատար երկրների կոմերցիոն հեռուստաընկերությունները նայեք, ապա այնտեղ սահմանն անցնող հաղորդումներ կան»,– ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր