Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

23 մայիս 2019 13:14

Շուտով հայտարարություն եմ տարածելու. Ո՞նց կարելի է ազգը 2 մասի բաժանել, ազգը պետք է 2 մասի բաժանվի՞

Ազգը չի կարելի բաժանել երկու մասի, հայրենիքի համար պայքարելու ժամանակ միասին ենք, իսկ խաղաղ ժամանակ անջատվո՞ւմ ենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանում կոնկրետ ուժեր կան, որոնք փորձում են պառակտում մտցնել Հայաստանի և Արցախի բնակչության միջև:

«Ես հայտարարությամբ եմ հանդես գալու: Ո՞նց կարելի է ազգը երկու մասի բաժանել: Զոհվելու, կյանքը տալու ժամանակ միասին են զոհ տալիս, բայց խաղաղ ժամանակ անջատվո՞ւմ են, դա ես չեմ կարողանում հասկանալ: Արյուն թափելուց միասին ենք թափում, բայց հենց խաղաղություն է լինում, ի՞նչ է, ազգը պետք է երկու մասի բաժանվի՞, իրար ուտե՞ն»,- նշեց Սամվել Կարապետյանը: 
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում հայտարարել էր, որ Հայաստանում կոնկրետ ուժեր կան, որոնք փորձում են պառակտում մտցնել Հայաստանի և Արցախի բնակչության միջև. «Այդ կոռումպացված համակարգի որոշ ներկայացուցիչներ իրենց անձնական կապերն են օգտագործում Արցախում Հայաստանի կառավարության և վարչապետի դեմ քարոզչություն իրականացնելու համար»: Վարչապետը նաև չէր բացառել նոր պատերազմ հրահրելու և, հավանաբար, նույնիսկ որոշակի տարածքներ հանձնելու նպատակով իրականացվող դավադրությունը` պատասխանատվությունը երկրի կառավարության վրա տեղափոխել:

Սամվել Կարապետյանի վերաբերյալ նաև այսօր մամուլի հրապարակում էր եղել, ըստ որի՝ օրեր առաջ հայաստանյան հայտնի գործարար­ներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներալիտետի և հայ օլիգարխիայի ներկայացուցիչները, որի կազմակերպիչը հենց Սամվել Կարապե­տյանն էր: Հավաքի մասնակիցները, ըստ լրատվամիջոցի՝ «երդվել են ամեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տա­պալելու համար»:

Անդրադառնալով այս հրապարակմանը գեներալ-մայոր նշեց, որ դա անհեթեթություն է:  «Որտե՞ղ է Սամվել Կարապետյանը հանդիպել Սամվել Ալեքսանյանի հետ, որտե՞ղ է հավաք եղել, ի՞նչ գեներալներ են մասնակցել: Նման բան չկա, ես շուտով հայտարարություն եմ տարածելու»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր