Տեսանյութ. Ամբողջ ազգը քո հետ է. քաղաքացիները ծափահարություններով ողջունեցին գլխավոր դատախազին
![](https://hraparak.am/uploads/images/image_750x_5d0a100ee3eb6.jpg)
Ելույթից հետո գլխավոր դատախազը դատարանին միջնորդեց բեկանել առաջին ատյանի կայացրած որոշումները, որոնք իրենք որակում են ապօրինի և անօրինական․ «Ստեղծված իրավիճակում միակ համաչափ խափանման միջոցը կալանավորումն է, որպես խափանման միջոց»։
Նա նաեւ կոչ արեց դատարանին չտրվել սպառնալիքներին և կայացնել արդարացի որոշում․ «Ձեզ հնչում են սպառնալիքներ, որոնց ես չեմ կարող չանդրադառնալ։ Անմեղ ձևակերպումներով, որ ամեն մեկը իր արարքի համար ենթարկվելու է պատասխանատվության, բանականաբար այլ նպատակներ է, մեր ենթադրությամբ հետապնդում։ Ակնհայտ է, դա բացարձակ ճշմարտություն է, որ յուրաքանչյուրն իր արարքի համար է պատասխան տալու հենց այս դատավարությունը դրա վառ արտացոլումն է։ Շատ խորհրդանշական է, որ այդ արտահայտությունը կատարվում է հենց մեղադրյալի կողմից»։
Արթուր Դավթյանի ելույթից հետո քաղաքացիները ծափահարություններով ողջունեցին նրան։ Քոչարյանի պաշտպանները եւս ծափահարեցին, ամենայն հավանականությամբ ոչ թե ողջունելով գլխավոր դատախազի ելույթն, այլ հեգնելով ծափահարողներին։
Ելույթից հետո հայտարարվեց 5 րոպե ընդմիջում, այդ ընթացքում Քոչարյանին դեմ քաղաքացիները դիմելով դատախազին՝ ասացին, որ ազգն իր հետ է։