Տեսանյութ.Գոռոցներ, քաշքշոցներ, սեռական բնույթի բաներ. Միջադեպ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը:
Այսօր ելույթ է ունենում պաշտպանական կողմը:
Քիչ առաջ նիստի ժամանակ ներկաներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Այս մասին հայտնեց դատավոր Արմեն Դանիելյանը՝ տեղեկացնելով, որ կարգադրել է շտապօգնության հրավիրել, եթե դրա անհրաժեշտությկունը կա:
Թե ում ինքնազգացողությունն է վատացել, դատավորը չհայտնեց:
Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ նիստի ժամանակ, ինչի արդյունքում դատավոր Արմեն Դանիելյանը 5 րոպե ընդմիջում հայտարարեց:
Աղմուկը բարձրացավ այն բանից հետո, երբ դատավորը պահանջեց հեռացնել Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարող կանանցից մեկին: Նա հայտարարեց, որ չի հեռանալու՝ պահանջելով դատարանից հեռացնել կարգադրիչներին: Քաղաքացին հայտնեց, որ մյուս կողմից իրեն հայհոյել են՝ պահաջնելով կարգի հրավիրել մյուս կողմին: Այդ կնոջ ու կարգադրիչների միջև քաշքշոց տեղի ունեցավ, քանի որ քաղաքացին հրաժարվում էր լքել նիստերի դահլիճը:
Ուշադրության կենտրոնում հայտնված կնոջ կողքը նստած մի տղամարդ էլ հայտարարեց, որ մյուս կողմից սեռական բնույթի բաներ են անում:
Դատավորը ընդմիջում հայտարարեց՝ կարգադրելով այդ ընթացքում հեռացնել բոլորին դահլիճից: