Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

13 հուլ 2019 14:08

Երկրում տեղի է ունենում սողացող հեղաշրջում. ղեկավարում է Սերժ Սարգսյանը, շատ նման է իր ձեռագրին

Անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, ասաց հետևյալը.

«Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը տրանսֆորմացվել է. առաջ հավատում էին, որ կանի, հիմա ասում են` ինչու չի անում ու իրենից չեն հեռանում: Երիտասարդ լինելու գործոնը շատ շահարկվեց տգետ զանգվածի կողմից, մի մասն էլ գողապետության գործիչների կողմից, բայց մեջը նաև սերնդափոխություն եղավ, լճացել էր ամեն ինչ, հատկապես իրավական ոլորտում»:
Իսկ թե ինչ է տեղի ունենում հեղափոխությունից հետո երկրում, քաղաքագետի դիտարկմամբ՝ գործընթաց, որը կարելի է անվանել հեղաշրջում:
«Երկրում տեղի է ունենում սողացող հեղաշրջում, քանի որ դա անտես է, այս գործընթացը գնում է, ես ենթադրում եմ, որ ղեկավարում է Սերժ Սարգսյանը, շատ նման է իր ձեռագրին, չերևալ, սպասել, բայց շարժում անել, և սա հասարակությունը բևեռացնում է, ես ասացի` սաբոտաժ է սկսվել: Այս բոլորը քաղաքական պրոցեսներ են: Հիմա հետադիմության և առաջադիմության պայքար է»,- կարծիք հայտնեց նա:
Նշեց, որ կոռուպցիան շղթան քանդելու ու արդարությունը վերականգնելու առումով Փաշինյանի վրա մեծ պատասխանատվություն է դրված: Երկիրը, ըստ նրա, ավերված է շատ ավելի, քան կարելի էր պատկերացնել: Համեմատություն տարավ 20-րդ դարասկզբի իրավիճակի հետ ու եզրակացրեց.
«Միլիարդատերերը ոչ մի փրկություն չունեցան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր