Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

15 հուլ 2019 13:25

Առաջարկել ենք, որ «օդի փողը» հանեն եւ «Զվարթնոցը» նվազեցնի իր սակագները նոր ընկերությունների համար

Շատ կարեւոր է նոր ավիաընկերություններ Հայաստան բերելը. երբ ես աշխատանքի անցա, խոստացա, որ Հայաստանը կճանաչվի ամբողջ աշխարհում ավիացիայի ոլորտում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:
«Ես շատ հպարտ եմ, որ չկա աշխարհում քաղավիացիայի պետ, որը չիմանա Հայաստանի մասին: Ես համարյա բոլորի հետ շփվել եմ ու դա կոնկրետ արդյունքների բերել է: Օրինակ, «Կապա» ընկերությունը, որ վերլուծություններով է զբաղվում ավիացիայի ոլորտում, ինքը հետազոտել է մեր շուկան, ապացուցել է, որ մենք  շուկա ունենք, հնարավորություններ ունենք նոր ընկերություններ բերելու, եւ այդ վերլուծությունն ուղարկել է որոշում կայացնողներին»,-ասաց նա:

Տաթեւիկ Ռեւազյանը կարեւորեց փոքր ավիացիայի ոլորտի զարգացումը՝ նշելով, որ այս տարի գրանցել են երկու փոքր օդանավ. «Նաեւ մտադիր ենք օրենքը փոխել, որովհետեւ այսօր գրեթե անհնար է գնացել գերթեթեւ օդանավերը Հայաստանում:
Շատ կարեւոր է նոր ավիաուղիներ բերել, հատկապես լոուքոսթերներ: Մենք կոնկրետ օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու օդի փողի հետ կապված: Ոլորտում խոչընդոտներից մեկն այն է, որ ծախսերը շատ բարձր են Հայաստանում: Եվ «Զվարթնոցի» սակագներն են բարձր, եւ օդի փողը (10 հազար դրամ) քիչ գումար չէ:
Մենք առաջարկում ենք օդի փողը հանել, նոր ուղղությունների համար, որովհետեւ երբ ավիաընկերությունը նոր ուղղություն է զարգացնում, դա շատ ռիսկային է իր համար: Մեզ պարզ ասել են, որ եթե մենք այս օրենքն ընդունենք, միաժամանակ «Զվարթնոցն» էլ պատրաստ լինի իր սակագները իջեցնել, իրենք մուտք կգործեն շուկա 2020 թվականի ամռանը:
Օրինակ, «RyanAir»-ը պատվիրել է 226 հատ «Մաքս» օդանավ, եւ եթե ուշացում լինի, հնարավոր է՝ իրենք էլ ավելի ուշ մուտք գործեն մեր շուկա»,-ընդգծեց Տաթեւիկ Ռեւազյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր