Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին          Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր       ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով    

18 հուլ 2019 10:20

Եթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Որևէ մեկը չկասկածի, որ այս խնդիրը պետք է լուծվի»,- երեկ «Ազատության» հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ՍԴ-ի փոփոխությունը: «Մանիպուլյացիայի հեղինակները 4 սուբյեկտ են՝ Սերժ Սարգսյան, Հրայր Թովմասյան, Գագիկ Հարությունյան և հանրապետական խորհրդարանական մեծամասնություն», որոնք «ՍԴ-ն բուդկայի նման սեփականաշնորհել են»։


Մեր ընթերցողներից մեկն արձագանքել էր․ «Նիկոլ Փաշինյանին` վարչապետ, Արմեն Սարգսյանին նախագահ ընտրել է նախկին Ազգային ժողովը, որը, ինչպես Նիկոլն է ասում, ընտրվել է ընտրակաշառքի միջոցով: Նիկոլը նաև ասում է, որ ՍԴ կազմն էլ այդ նույն ԱԺ-ն է ընտրել: Ի՞նչ է ստացվում` երբ խոսքն իրենց է վերաբերում, լեգիտիմ են, հենց ՍԴ-ին` լեգիտի՞մ չեն: Էդ դեպքում` եթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր