Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու    

23 օգոս 2019 10:00

Վերնախավի վախկոտությունն ու ցինիզմը. կա լուրջ վտանգ .«Առավոտ»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ամենամեծ վտանգը ոչ թե այն է, որ ջուր է աղտոտվելու, կամ հակառակը՝ որ մեր պետությունը փող է կորցնելու, առավել եւս՝ այն չէ, որ ինչ-որ կոնվենցիա է վավերացվելու (որի պահանջները, միեւնույն է, չեն կատարվելու): Կա ավելի լուրջ վտանգ: Ավելի ճիշտ` երկու խնդիր, որի լուծումը ես այս 30 տարվա ընթացքում չեմ տեսնում:
1/ Մարդիկ շարունակում են ապրել առասպելներով:

2/ Մարդիկ, որեւէ թեմայի շուրջ չհամաձայնելով ու վիճելով, թշնամանում են:
Կոնվենցիայից կարելի դուրս գալ, կորցրած փողը կարելի է հետ բերել, անգամ աղտոտված ջուրը կարելի է մաքրել՝ փակելով աղտոտման աղբյուրը: Բայց ինչպե՞ս մաքրել առասպելներով սնվող աղտոտված հոգիները:
Թվարկեմ առասպելներից մի քանիսը միայն: «Լեւոնն ասում էր՝ լավ չեք ապրի, մինչեւ Ղարաբաղը չհանձնենք: «Լեւոնը գյոզալական երկիրըքանդեց, սաղ ժողովրդին դարձրեց գաղթական»: «Քոչարյանը 6 միլիարդ դոլար ունի»: «Հենց որ Ամուլսարի հանքը գործարկվի, ամբողջ Հայաստանը մի հատ մեծ Չերնոբիլ կդառնա»: «Հենց որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, բոլոր տղամարդիկ կին կդառնան»:
Ոչ միայն մեր, այլեւ բոլոր ժողովուրդների մեծամասնությունը ապրում է առասպելաբանությամբ: Տարբերությունն այն է, որ զարգացած հասարակություններում մարդիկ, որոնք գիտեն ճշմարտությունը, համարձակվում են այն արտաբերել: Իսկ մեր նման երկրներում իրականությունը շատ լավ իմացող մարդկանց մեծ մասը կա´մ «ռիսկ չի անում» հակադրվել միֆերին՝ վախենում է քարկոծվելուց, կա´մ էլ միտումնավոր եւ ցինիկաբար նպաստում է առասպելների տարածմանը՝ քարոզչական նկատառումներից ելնելով:
Վերնախավի վախկոտությունն ու ցինիզմը խնդիր է մեր հասարակության համար, օրինակ, մարդիկ, որոնք շատ լավ հասկանում էին, որ ոստիկանական գնդի վրա հարձակվելը եւ մարդ սպանելը ծանր հանցագործություն է, արդարացնում էին այն՝ այդպիսով նպաստելով զանգվածային փսիխոզին:
Առասպելների գլխավոր նպատակը, ինչպես տեսնում եք, թշնամանք սերմանելն է՝ հասարակության տարբեր խմբերի միջեւ եւ, իհարկե, իշխանության առաջին դեմքերի հանդեպ: Ես միշտ դեմ եմ եղել դրան՝ քննադատել, պահանջել, բողոքել՝ այո, թշնամանալ՝ ոչ, եւ իմ այդ վերաբերմունքը տարածվում էր նախորդ երեք նախագահների վրա՝ իրենց բոլոր սխալներով ու ձախողումներով:
Հիմա նույն առասպելների միջոցով այդպիսի զգացմունքներ են բորբոքվում ներկայիս վարչապետի հանդեպ՝ Ամուլսարի խնդրի հետ կապված: (Այժմ, կարծես, Փաշինյանը, քննադատության հեղեղը մեղ-մացնելու համար, մտադիր է «նոր ՇՄԱԳ-ի» միջոցով խնդիրը եւս մի քանի ամսով հետաձգել, բայց վստահ չեմ, որ դա լավագույն լուծումն է):
Ներհասարակական թշնամանքը վատ բան է՝ անկախ նրանից, թե ում դեմ եւ ինչ նպատակով է այն բորբոքվում: Ճիշտ են ասում՝ մենք փոքր երկիր ենք՝ նոր հանքեր բացելու համար: Իսկ որ իրար հետ թշնամանանք՝ դրա համար մե՞ծ ենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր