Հին համակարգը՝ չնայած թերություններին, ինչ-որ ձևով խնդիրներ լուծում էր.եթե բաժակը ծակ է, ջուրը, միեւնուն է, թափվելու է
![](https://www.lragir.am/wp-content/uploads/2019/08/TM_5873-1024x682.jpg)
Բայց ես միշտ փորձում եմ մաքրել քաղաքական գործիչների ասածները քարոզչական կեղեւից եւ գտնել դրանց միջի ռացիոնալ հատիկը: Իսկ տվյալ դեպքում ռացիոնալ հատիկն այն է, որ հին համակարգը թեեւ բացահայտել է իր աղաղակող թերությունները եւ մեծ հաշվով՝ անարդյունավետությունը, այն ինչ-որ ձեւով ինչ-որ խնդիրներ լուծում էր: Հին համակարգը հիմնված էր «սեւ», չվերահսկվող (որպես կանոն՝ կոռուպցիոն) փողերի շրջանառության վրա: Եթե ինչ-որ տեղ վիճակը դառնում էր փակուղային, ոլորտի պատասխանատուն, որը մինչ այդ կուտակե էր հսկայական կապիտալ՝ այդ նույն ոլորտը կողոպտելով, իր «սեփական միջոցներով» (այսինքն՝ կողոպտածի մի մասով) կարողանում էր կարկատաններ անել եւ հարցերը լուծել «ախպերական ձեւով»: Այսպես չէր կարող շարունակվել, եւ այդ համակարգը վաղ թե ուշ պիտի պայթեր: Դրա փոխարեն ստեղծել այնպիսիի «սպիտակ» համակարգ, որը գործում է քաղաքակիրթ երկրներում ծանրագույն, բայց իրականանալի խնդիր է: Բայց նախեւառաջ թուլ տվեք կասկած հայտնել՝ արդյող մեր քաղաքացիներն ուզո՞ւմ են այդպիսի համակարգ, արդյոք նրանք պատկերացնո՞ւմ են, թե օրինապաշտության ինչ մակարդակ է այն ենթադրում:
… 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1%-ով: Դա, իհարկե, շատ լավ է: Բայց վերը նշված տրամաբանությամբ՝ եթե պետական համակարգն ունի նկարագրված արատները, ապա այդ ավելացումը վճռական նշանակություն չունի: Ենթադրենք, բաժակը լցվում է ոչ թե 75, այլ 100 տոկոսեվ: Եթե այն ծակ է, ջուրը, միեւնուն է, թափվելու է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում