Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

20 սեպ 2019 11:58

Տեսանյութ. Ինչպես են Ուկրաինայում ձերբակալել հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Մարտիրոսյանին՝ Սամվել Դոնեցկիին

Ուկրաինայի Պոլտավայի մարզում իրավապահ մարմինները ձերբակալել են հանցավոր էթնիկ խմբավորման անդամների և նրանց ղեկավարին՝ ծնունդով Վրաստանից Սամվել Մարտիրոսյանին, որն առավել հայտնի է  Սամվել Դոնեցկիյ անվանմամբ, գրում է tsn.ua-ն:

Խմբավորման ղեկավարին փնտրում էր Ինտերպոլը` Հայաստանում կատարած սպանության համար: 1990-ական թվականներին Մարտիրոսյանը գլխավորել է Դոնեցկի մարզի հանցավոր խմբավորումներից մեկը, այնուհետև նրա ազդեցությունը տարածվել է նաև Զապորոժիեի և Պոլտավայի մարզերում, հայտնում է Ուկրաինայի Ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հանցավոր խմբավորման անդամները` 60-ամյա Սամվել Մարտիրոսյանը, նրա 58-ամյա կողակիցը և երկու «հանցակից-գործընկերները» մեղադրվում են շորթումների, մարդկանց առևանգման, զենքի վաճառքի և այլ ծանր հանցագործությունների համար:

Նշվում է, որ ՀՀ իրավապահ մարմինները տեղեկացված են ձերբակալման մասին, իսկ հետաքննությունն իրականացվելու է Ուկրաինայի տարածքում:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր