Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

22 հոկ 2019 13:18

Հիմա մենք մեկ միլիարդ բնակչություն կունենայինք.Ժիրինովսկին կոչ է արել օրինականացնել բազմակնությունը Ռուսաստանում

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանում հնարավոր չէ ժողովրդագրական խնդիրների լուծումը` առանց բազմակնության օրինականացման: Այս մասին տեղեկացնում է mskagency.ru կայքը:

Ժիրինովսկին այս թեմայով խոսել է ՌԴ պետդումայում կայացած «Ավանդական արժեքները և դրանց ապահովման իրավական երաշխիքները» թեմայով կլոր սեղանի ժամանակ:
«Սլավոնացիների մոտ բազմակնություն կար, ինչո՞ւ չեղարկվեց: Լավ էր, չէ՞, հիմա մենք մեկ միլիարդ բնակչություն կունենայինք: Սա պետք չէ ժխտել, որովհետև մենք երբեք չենք լուծի ժողովրդագրական խնդիրներն առանց բազմակնության»,- ընդգծել է Ժիրինովսկին:
Նա հավելել է, որ «Մայրական կապիտալ» ծրագրի գումարի չափն ավելացնելը չի լուծի երկրում ծնելիության հարցը:
«Դուք գումարները կներդնեք ընտանեկան կապիտալի մեջ, ընտանեկան կապիտալի չափը միլիոն կդառնա, բայց միևնույն է՝ չեն ծննդաբերի»,- նշել է քաղաքական գործիչը:
2007 թվականից Ռուսաստանում գործում է «Մայրական կապիտալ» ծրագիրը: Երկրորդ և հաջորդ երեխաներին ունենալիս կանանց տրվում է 453,026 ռուբլի արժողությամբ սերտիֆիկատ: Այդ միջոցները կարելի է օգտագործել ապրելու պայմանները բարելավելու, երեխաների կրթության համար: Ծնողների չարդարացված ծախսերից ընտանեկան կապիտալը պաշտպանելու համար տվյալ գումարը թույլ չի տրվում կանխիկացնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր