Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

28 նոյ 2019 11:14

Ինչու են մարդիկ սարսափելի երազներ տեսնում.մղձավանջային երազները նաև օգնում են

Գիտնականները բացատրել են, թե ինչու են մարդիկ սարսափելի երազներ տեսնում, հաղորդում է kp.ru կայքը:

Ժնևի համալսարանի նյարդաֆիզիոլոգները հայտարարել են, որ վատ երազները մարդուն օգնում են «մարզել» նյարդային համակարգը, ինչի արդյունքում այն ավելի պատրաստ է լինում իրական կյանքում հնարավոր սթրեսային իրավիճակներին արձագանքին:

Հաղորդվում է, որ բժիշկները հետազոտել են 18 կամավորների և պարզել են, որ քնի ժամանակ վախի զգացողության համար պատասխանատու են գլխուղեղի կեղևի առաջնային գոտին և Ռեյլի կղզյակը, որն ազդում է նաև զգացմունքների գնահատման վրա արթնանալիս և պարբերաբար ակտիվանում է վախի զգացումի դեպքում: Ուղեղի այս հատվածներն են արձագանքում սպառնալիքներին նաև արթուն ժամանակ:
Ավելի ուշ, երբ կամավորներին սարսափելի միջադեպերի տեսանյութ են ցուցադրել, նրանք, ովքեր հաճախ էին մղձավանջային երազներ տեսնում, վախի և խուճապի ավելի ցածր մակարդակ են ունեցել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր