Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

21 դեկ 2019 14:39

Թուրքիան բացել է իր արխիվները.ցեղասպանության ժխտմանը միտված աշխատանքները առավել ակտիվացնել.Էրդողան

ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մալայզիայում լրագրողների հետ հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան բացել է իր արխիվները և ցանկանում է այս հարցը դուրս հանել քաղաքականության ոլորտից:
Լրագրողի այն հարցին, թե Թուրքիան առաջիկայում նոր քայլեր ձեռնարկելու՞ է այս թեմայի առնչությամբ, Էրդողանը ասել է, որ իր վարչապետության տարիներին Թուրքիան շատ լուրջ նախաձեռնությամբ է հանդես եկել:
«Անշուշտ, հակառակ կողմից (Հայաստան- խմբ.) այդպիսի լուրջ, շոշափելի պատասխան չստացանք: Մի որոշ ժամանակ այդ գործընթացը այսպես շարունակվեց, և ոչ մեկ էլ չկարողացավ բացել արխիվները: Չեն կարող բացել այն, ինչը չունեն: Նրանք Հարվարդում աննշան, սիմվոլիկ արխիվներ ունեն, Ֆրանսիայում նույնպես փոքր արխիվներ ունեն: Նույնիսկ Հայաստանը իր մոտ այդպիսի լուրջ արխիվ չունի: Մեր զինված ուժերի արխիվում այս պահին 1 մլնից ավել փաստաթուղթ կա»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նա նշել է, որ նախկինում բազմիցս առաջարկել են, որ Հայաստանից գիտնականների խումբ մեկնի Թուրքիա և հետազոտություններ անցկացնի, սակայն թուրքական կողմի այդ «մարտահրավերը» անպատասխան է մնացել: Ըստ Էրդողանի՝ հայկական կողմի՝ առաջարկը չընդունելու պատճառն այն է, որ նրանք տեսնում են և գիտեն, որ դա իրենց օգտին չի լինելու:
Էրդողանը նշել է, որ հաջորդիվ իրականացվելիք քայլերի շրջանակներում Թուրքիան խումբ է ձևավորել, որը պետք է զբաղվի այս աշխատանքներով և խմբին ցանկության դեպքում կարող են միանալ նաև միջազգային հանրության ներկայացուցիչները:
«Թուրքական պատմագիտական ընկերությունը այս հարցում շատ ավելի գործուն և ակտիվ  դարձնելով՝ պետք է մեր աշխատանքներն ավելի ուժեղացնենք փաստագրական ֆիլմերի (նյութերի) միջոցով: Ցանկանում ենքայս հարցը շատ ավելի ամուր հիմքերի վրա դնել՝ դրա վերաբերյալ որոշ ակադեմիական աշխատությունները քաջալերելով», -հայտնել է Էրդողանը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր