Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

23 դեկ 2019 11:39

Տարեվերջի սփոփանքը Ադրբեջանի ժողովրդին՝«ադրբեջանական մարտական դիրքերի առաջխաղացում 1.5-1.7 կմ դեպի Հայաստանի տարածք»

2019 թվականի դեկտեմբերի 13-ին, Ադրբեջանի պետականսահմանապահ ծառայության (ՊՍԾ) պետ, գեներալ–գնդապետ Էլչին Ղուլիևը ամփոփելով անցնող տարվա ձեռքբերումները նշել է, որ մարտ,հունիս և հուլիս ամիսներին կանխվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների դիրքերը դեպի Ադրբեջանի Ղազախիշրջանի Բաբաքյար լեռան ուղղությամբ առաջ տալու փորձերը:
Փոխարենը Ադրբեջանի Հանրապետության ՊՍԾ ստորաբաժանումների իրականացրած հատուկ միջոցառումների արդյունքում իրականացվել է ադրբեջանական մարտական դիրքերի առաջխաղացում 1.5-1.7 կմ դեպի Հայաստանի տարածք:  Դրա շնորհիվ լիակատար վերահսկողություն է սահմանվելՎրաստանից  Հայաստան  գազամուղի և Հայաստանի տարածքում գտնվող գազիճնշումային կայանի հանդեպ:
Իրականում ադրբեջանական զինուժը կարողացել է փոքր տարածք զավթել, սակայն ոչ թե Հայաստանից, այլ հարևան Վրաստանից: Արժանի է զավեշտի պարոն Ղուլիևի աշխարհագրություն առարկայի իմացության մակարդակը, երբ նման բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը շփոթում է Վրաստանից զավթած տարածքները Հայաստանի տարածքների հետ:

Հավելելով նշենք, որ ՊՆ մամուլի խոսնակը վերջերս նշել է, որ չի ցանկանում շատ բարձրաձայնել և PR անել զինված ուժերի ձեռքբերումներն ու հաջողությունները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր