Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

29 փետ 2020 15:41

Կորոնավիրուսի դեմ պայքարում աղոթքների և աչքի հուլունքների վրա հույս չդնել․ ԱՀԿ կոչը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կոչ են արել կորոնավիրուսից պաշտպանության համար հույսը չդնել թալիսմանների և աղոթքների վրա: Այս մասին РИА Новостиգործակալությանն ասել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարևիչը:
«[Դրանց արդյունավետությունը] ամրապնդված չէ ապացույցներով»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է արդյոք նման մեթոդներով կանխել վարակի տարածումը կամ առողջացնել արդեն վարակվածներին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգադրությունների համաձայն` վիրուսի տարածումը կանխելու և սեփական անձը վարակից պաշտպանելու լավագույն միջոցը հիգիենային հետևելն է, մասնավորապես` հաճախակի ձեռքերը լվանալն ու այն վերամշակելը սպիրտ պարունակող միջոցներով: Մրսածության և փռշտալու ժամանակ պետք է փակել բերանն ու քիթը անձեռոցիկով, ապա անձեռոցիկը նետել կափարիչով աղբարկղի մեջ: Հնարավորին չափ պետք է խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց, ինչպես նաև մարդկանցից ամենաքիչը մեկ մետր հեռավորություն պահել, մանավանդ եթե նրանք հազում են և բարձր ջերմություն ունեն: Ջերմության բարձրացման, հազի առաջացման և շնչառական խանգարումների դեպքում անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել բժշկական հաստատություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր