Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել          Տեսանյութ. Արթուր Վանեցյանի մասին եմ խոսում, ինչո՞ւ նրա գաղտնի ձայնագրությունը լրիվ չեն հրապարակել. Հիմա այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում       Տեսանյութ.Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում․ ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են    

27 մար 2020 10:57

Չեմ հավատում Իտալիայի մահերի ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻՆ, որ Չինաստանը ազատագրվել է համաճարակից

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը ի թիվս այլ գործառույթնների գիտե՞ք ինչ ֆունկցիա ունի։
     Չգիտե՞ք։
     ԱՀԿ-ն պարտավոր էր անել այնպես, որ Եվրոպան այսօր չլիներ այն վիճակում, որում որ է։
     Ուղեցույցեր, գործելակարգեր, ու համաճարակի վտանգավորության ամեն աստիճանի համար հատուկ մշակված քայլեր ՊԱՐՏԱԴԻՐ բոլոր երկրների համար։
     Իսկ պանդեմիա հայտարարելու օրը ԱՀԿ-ն հատուկ նշեց, որ առկա է ռիսկայնության բարձրագույն աստիճան, սակայն պետությունները պետք չի որ փոխեն իրենց գործողությունները։ Թող շարունակեն անել այն ինչ անում էին մինչև հիմա։
     Էդպես չի լինում։ Ռիսկայնության ամեն հաջորդ աստիճան փոխում է գործողությունների կարգը, բարձրացնում խստությունը։
     Բայց էդպես եղավ։ Հայտարարվեց պանդեմիա, հայտարարվեց BBC-ին ու CNN-ին, ու տղերքը ցրվեցին տներով։ Իսկ պետություններին և Առողջապահության նախարարություններին մաղթեցին հաջողություն։ Ընդամենը։
     Տղերք, սենց չի լինում։
     ԱՀԿ-ն անգամ պանդեմիա չհայտարարեց, այլ զգուշորեն ասաց, որ ստեղծված իրավիճակը ԿԱՐԵԼԻ է ձևակերպել որպես պանդեմիա։
     Կարելի է ձեակերպել, կարելի է չձևակերպել...
Ու ես գտնում եմ, որ նման պասիվության և զգուշության համար ԱՀԿ-ն հիմքեր ուներ, որոնք ինձ հայտնի չեն։
     Ահա թե ինչու, ինչ տեղեկատվություն էլ, ինչ գիտական հոդված էլ որ մեջբերում եք, չեմ կարողանում դրանց նկատմամբ չլինել սկեպտիկ։
     Չեմ հավատում Իտալիայի մահերի ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻՆ, չեմ հավատում, որ Չինաստանը ազատագրվել է համաճարակից։
     Ու չեմ հավատում, թե առաջիկայում սպասվող տնտեսական ճգնաժամն էս ամենի հետևանքն է լինելու, և ոչ թե պատճառը։
     Կներեք։
     Չեմ հավատում։
     Դուք ինչպե՞ս չեք հավատում Աստծուն։
     Այ, Ես էդպես, էս ամենին չեմ հավատում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր