Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ       Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության    

30 մար 2020 12:45

Այսօր հաստատված դեպքերի թվում կա մեկ զինծառայող. ունենք 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր հիվանդ

Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ 58 նոր դեպքերի թվում կան նաև բուժաշխատողներ և մեկ զինծառայող:
«Այս պահի դրությամբ ունենք 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր հիվանդ: Չեմ ուզում, իհարկե, առաջ ընկնել դեպքերից, բայց ծայրահեղ ծանրը հավանաբար կդառնա ծանր: Այսինքն՝ բարելավում ունենք, հնարավոր է ինտուբացիան դադարեցնենք: Եվս երկու ծանր հիվանդ մեր բժիշկների աշխատանքների շնորհիվ, հավանաբար, կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ: Ունենք նաև ծանր վիճակում գտնվող երիտասարդ, որը մեծ հավանականությամբ կդադարի ծանր լինել»,- ասաց Թորոսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր