Ինչու քար լռություն պահպանվեց Փաշինյանի տան խոհարարի կորոնավիրուսով վարակված լինելու վերաբերյալ. «Հրապարակ»

Խոսքը կառավարական ամառանոցում և Նիկոլ Փաշինյանի տանը խոհարար աշխատած անձի՝ Խաչատուր Բարսեղյանի մասին է, որը վարակված է եղել կորոնավիրուսով։
Նա Մարմարիկ գյուղում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ, որին մասնակցել է մոտ 300 հոգի, եղել է միակ վարակակիրը, սակայն հայտնի չէ, թե որտեղից է վարակվել, մինչ այդ ինչ շրջանակների հետ է շփվել:
Մեր հարցմանն ի պատասխան, թե Խաչատուր Բարսեղյանի երկրորդ թեստի պատասխանը եկե՞լ է, մեր աղբյուրներն ասացին` այո, երեկ եկել է, եղել է բացասական, նա արդեն դուրս է գրվել: Հիվանդանոցից ո՞ւր է գնացել. նա կարո՞ղ է շարունակել աշխատել։ «Հարցի հասցեատերը մենք չենք. հիվանդությունից հետո թուղթը նրան տրվել է ըստ բնակության վայրի»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում