Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

16 ապր 2020 12:33

Կորոնավիրուսի նոր՝ անսպասելի ախտանիշ է հայտնաբերվել

Իսպանիայի օրթոպեդների գլխավոր միությունը աշխատություն է հրապարակել, որում նշում են, որ ոտքերի բորբոքումները, առկա կապտուկները կարող են կորոնավիրուսի ախտանիշ լինել։ Նրանք դա միայն հիմա են պարզել, երբ սկսել են պացիենտների ոտքերին ուշադրություն դարձնել։


Սովորաբար, թոքային ինֆեկցիաների ժամանակ ոտքերին ուշադրություն չեն դարձնում, ասվում է հոդվածում։


Daily Mail-ի փոխանցմամբ՝ ուսումնասիրություն անել բժիշկները որոշել են 13-ամյա տղայի դեպքից հետո։ Նրա ոտքերին բորբոքված կետեր են հայտնաբերել, սկզբում կարծել են, թե միջատի խայթոցի հետեւանք է։


Սակայն գնալով ավելի շատ կորոնավիրուսով հիվանդներ են հայտնվել հիվանդանոցում, որոնց ոտքերին բորբոքման օջախներ կային։ Ոմանց դեպքում դա կապտուկ է եղել, ոմանց դեպքում՝ կոշտուկ, մյուսների մոտ՝ ցան, ոմանք՝ վերքեր։ Սակայն բոլորի մոտ այդ խնդիրները ոտքերին են առաջացել։


Ուսումնասիրության հեղինակներն ասում են՝ սրա բացատրությունը պարզ է՝ շատ վարակներ մաշկին վնասվածքներ, ցան են առաջացնում։ Կորոնավիրուսը հիմնականում ազդում է թոքերի վրա, սակայն կարող է մաշկի վրա էլ ազդեցություն թողնել։


Ընդ որում, իսպանացի մասնագետները նշում են, որ ոտքերի վրա այս նշանները կորոնավիրուսի դեպքում առավել հաճախ հանդիպում են երեխաների, դեռահասների ու երիտասարդների մոտ։


Այս տեսակետը, սակայն, դեռեւս ստուգման ու հաստատման կարիք ունի։


Bujinfo.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր