Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

13 հուն 2020 10:16

Տեսանյութ.Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. երեկ մենք ունեցել ենք նոր ռեկորդ՝ վարակման 723 դեպք, մահերի թիվը` 6

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մենք ունեցել ենք նոր ռեկորդ, 723 դեպք ենք արձանագրել։ Մահերի թիվը` 6, բուժվածների թիվը 442։ 

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես պետք է անկեղծ ասեմ, որ դառնացած եմ ոչ միայն այս թվերի հետ կապված: Ես Սևանից եմ եկել աշխատանքի և մեքենայի պատուհանից երևում էր, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել կանոնները:

Ամենաբացահայտը դիմակի կրումն է: Սկսել եմ մտածել, որ խնդիրն արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր