Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

12 օգոս 2020 18:03

Տեսանյութ «Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խոչընդոտել է սփյուռքաhայ ներդրողին, հրահրել անկարգություններ

Տեսանյութ «Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խոչընդոտել է սփյուռքաhայ  ներդրողին, հրահրել անկարգություններ«Հայացք» մամուլի ակումբում սփյուռքաhայ ներդրող Արա ՏագԷսյանը և փաստաբան Տիգրան Հայրապետյանը խոսեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կողմից սփյուռքահայ ներդրողի գործունեությունը խոչընդոտելու, ինչպես նաև հարուցված քրեական գործի մասին:
 
Լիբանանահայ գործարար Արա Տագէսյանը երկու տարի առաջ՝ 2018թ, որոշել է նաև  Հայաստանում իր բիզնեսը սկսել, զբաղվել գյուղատնտեսությամբ, և 200 հա հողատարածք է գնել Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում, սակայն հանդիպել է խոչընդոտների, որոնք անսպասելի են եղել. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հրահրել է անկարգություններ, խոչընդոտել սփյուռքահայ ներդրողի գործունեությանը։ Մասնավորապես՝ կազմակերպել, հրահրել է զանգվածային անկարգություններ, ինչի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել և օրեր առաջ դատարանը բավարարեց բողոքը»,-նշեց Տիգրան Հայրապետյանը, հավելելով, որ թեև մինչ այդ քրեական գործ է հարուցվել, սակայն վարույթն իրականացնող մարմինը ոչինչ չէր ձեռնարկում, իսկ դատարանը գտավ, որ պատգամավորի կողմից խախտվել են Տագէսյանի իրավունքները։
 
Արա Տագէսյանն էլ նշեց, որ միշտ ցանկացել են Հայաստանի հետ լավ կապեր ունենալ և վեց տարի առաջ, երբ Հայաստան էին եկել, որոշել էին Հայաստանում բնակարան ձեռք բերել. «ՀՀ-ում բիզնեսով զբաղվելու ցանկությունն առաջացել է հեղափոխությունից հետո, քանի որ մինչ այդ կարծում էինք, որ Հայաստանում գործ դնելը դժվար է։ Բայց հեղափոխությունից հետո՝ խանդավառված մտափոխվել ենք և հողատարածք գնել ու փաստաբանի օգնությամբ պարզել, որ ամեն ինչ կարգին է, խանգարող ոչինչ չկա։ Սակայն, դեռ չհասցնելով նույնիսկ հողը վարել, գյուղացիները համախմբվեցին և փորձեցին մեզ վռնդել այդ տարածքից։ Հայաստանյան տերմինաբանությամբ՝ այնտեղից մեզ լարեցին, չթողեցին, որ ինչ-որ աշխատանք կատարենք։ Այսինքն՝ մենք փորձեցինք ներդրում անել, բայց գրեթե  երկու տարի է ոչնչի վրա ժամանակ ենք վատնել»,- պատմեց Արա Տագէսյանը։
 
Տիգրան Հայրապետյանն էլ հավելեց, որ գյուղացիների դժգոհությունը եղել է այն, որ այդ տարածքը ժամանակին եղել է արոտավայրեր և ցանկանում են, որ հիմա էլ դրա համար ծառայի. «Պարոն Տագէսյանն ասել է, որ իր կողմից 50 հա տալիս է համայնքին։ Անգամ ասել է, որ միանգամից 200 հա վրա չի սկսի աշխատել, քիչ-քիչ կսկսեմ, և խոստացել է, որ համայնքում աշխատատեղեր կստեղծի։ Ինչ-որ մեկը հրահրեց գյուղացիներին և գյուղացիները չհամաձայնեցին»,- ասաց Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ խոսքը ԱԺ իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մասին է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր