ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

09 հոկ 2020 11:27

ՌԴ շարունակում է դրսևորել չեզոք դիրքորոշում հայ-ադրբեջանական պատերազմի շուրջ. Ո՞րն է Մոսկվայի նպատակը

ՌԴ շարունակում է դրսևորել չեզոք դիրքորոշում հայ-ադրբեջանական պատերազմի շուրջ: Վերլուծաբանները քննարկում են Ռուսաստանի վարքագիծը ԼՂ հակամարտության այս փուլում՝ կարծիք հատնելով Մոսկվայի նպատակների մասին։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։


Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը վերահաստատում է, որ պետք է անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատել ու վերադառնալ առարկայական բանակցությունների՝ առանց նախապայմանների:


Հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ ՌԴ-ը առաջարկել է Մոսկվան որպես հարթակ ՀՀ և Ադրբեջանի միջև հանդիպման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, նշել է Զախարովան:


Ղարաբաղյան հակամարտության գոտում ավելի քան տաս օր ընթացող արյունալի ռազմական գործողությունների ֆոնին ՌԴ-ը դրսևորում է չեզոք դիրքորոշում՝ տարբեր ձևաչափերով կողմերին հորդորելով դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները: Մոսկվան ընդգծում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ հայտարարություններն այս խնդրի շուրջ ապացույց են Ֆրանսիայի, ՌԴ ու ԱՄՆ-ի միասնական դիրքորոշման:


Վերլուծաբան Արիել Քոհենը հակամարտության դադարեցման հարցում կարևորում է խոշոր տերությունների դիրքորոշումներն ու նրանց միջև հավասարակշռությունը: Խոսելով ստեղծված իրավիճակում ՌԴ-ի նպատակների մասին՝ վերլուծաբանն ընդգծում է՝ Մոսկվայի նպատակն է թույլ չտալ Թուրքիայի հաստատումը տարածաշրջանում: Նա Թուրքիայի նախագահ Էրդողանի քաղաքականությունը ԼՂ հակամարտության հարցում որակում է «չափազանց ռիսկային վարքագիծ», քանի որ վերջինս ներթափանցել է գոտի, որը ՌԴ համարում է իր ազդեցության ոլորտ: Անկարայի ուղիղ աջակցությունը Բաքվին հնարավորություն է տալիս Երևանին դիմելու Մոսկվայի օգնությանը, նշում է Քոհենը:


«ՌԴ չի ցանկանում, որ Թուրքիան հաստատի որևէ տեսակի ներկայություն տարածաշրջանում, ներառյալ ռազմական, քանի որ գիտակցում է, որ եթե Թուրքիան դերակատարություն ունենա այս հակամարտության մեջ, ապա կարող է ինչ-որ դերակատարություն ստանձնել նաև Աբխազիայում, ռուս-վրացական հակամարտությունում, և դա Ռուսաստանի համար ցանկալի իրավիճակ չէ»,- ասում է Քոհենը:


Նրա կարծիքով եթե Ադրբեջանն արագորեն չի հասնում իր նպատակներին, չի կարողանում փոխել ուժերի հարաբերակցությունը և ստիպել Երևանին ընդունելու իր թելադրած պայմանները, ապա իրավիճակը կարող է զարգանալ ոչ ի օգուտ Բաքվի՝ հանգեցնելով ՌԴ-ի ներգրավվածությանը:


«Ես լսում եմ Մոսկվայից հնչող կարծիքներ, որոնք խոսում են այն մասին, որ Պուտինը փորձում է դաս տալ Փաշինյանին, մի քանի շաբաթվա հնարավորության պատուհան տրամադրել Ալիևին՝ պատերազմելու և իր նպատակներն իրականացնելու համար: Եվ եթե նա չկարողանա իրականացնել իր նպատակները, ապա ծագում է հարց՝ ինչպես վարվել: Ըստ հետագա սցենարի՝ ՌԴ կփորձի միջամտնել հակամարտության կարգավորմանը և դուրս մղել Թուրքիային»,- ասում է նա:


Վերլուծաբան Աննա Բորշչևսկայի կարծիքով էլ ոչ Մոսկվան և ոչ էլ Անկարան չեն ցանկանում ուղիղ ընդհարում Հարավային Կովկասում՝ չնայած երկրների միջև շատ տարաձայնությունների: Բորշևսկայայի կարծիքով ՌԴ-ի համար ընդունելի չէ ծայրահեղ իսլամական տարրերի ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում: Բացի այդ, Կրեմլի համար անընդունելի է նաև հայ-ադրբեջանական հակամարտության վերահսկողությունից դուրս գալը, գտնում է վերլուծաբանը:


«Սառեցված հակամարտությունը մեկ բան է, որը Մոսկվան կարողանում է տնօրինել, սակայն ՌԴ-ն չի ցանկանում տեսնել այստեղ լայնածավալ պատերազմ»,- ասում է Բորշչևսկայան:


Հոկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Պուտինը, ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարների հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո, կոչ է արել մարդասիրական նկատառումներով դադարեցնել ընթացող ռազմական գործողությունները ԼՂ հակամարտության գոտում: Կրեմլի հաղորդագրությունում նշված է, որ ՌԴ արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր