Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

12 դեկ 2020 16:45

Շատ ափսոս, որ 44-օրյա այս պատերազմի ընթացքում մենք Հայաստանում չունեցանք Վազգեն Սարգսյան...

1997-ի հոկտեմբերի սկզբին՝ ձեր խոնարհ ծառան ծավալուն հարցազրույց ունեցավ Վազգեն Սարգսյանի հետ: Խոսում էինք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, բանակաշինության, Արցախի շուրջ ընթացող բանակցությունների, հնարավոր փոխզիջումների և էլի մի շարք հարցերի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։


«1997-ի հոկտեմբերի սկզբին՝ ձեր խոնարհ ծառան ծավալուն հարցազրույց ունեցավ Վազգեն Սարգսյանի հետ: Խոսում էինք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, բանակաշինության, Արցախի շուրջ ընթացող բանակցությունների, հնարավոր փոխզիջումների և էլի մի շարք հարցերի մասին: Ասեմ, որ 23 տարվա հեռավորությունից այդ հարցազրույցն իր արդիականությունը ոչ միայն չի կորցրել, այլև տալիս է այսօրվա իրականությանը վերաբերող մի շարք հարցերի պատասխաներ: Թերևս, տեղին եմ համարում վերհիշել զրույցի ընթացքում Սպարապետի կողմից հնչեցված մտքերից որոշ հատվածներ:


«...Ղարաբաղի հարցի կարգավորումը պիտի իրականացնի ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում, Ղարաբաղում, Սփյուռքում: Բայց առաջին հերթին պիտի հաշվի առնել Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, որովհետև նա իր կյանքի, արյան, իր զավակների գնով կարողացավ այս պատերազմում հիմնական դերակատարը լինել: Ինքը նվաճեց իր հողի վրա ապրելու իրավունքը, և ողջ հայ ժողովուրդը պարտավոր է պաշտպանել այն...»


«... Հիմնովին սխալ է այս պատերազմը «ղարաբաղյան» կոչել, սա ողջ հայ ժողովրդի պատերազմն է: Եվ եկեք ճշտենք, այս պատերազմը և, ընդհանրապես, այս շարժումը մինչև այսօր մեզ ավելի շատ տվե՞լ է, թե տարել է մեզանից: Եթե հիշում եք, այս շարժումն առաջին հերթին ազատագրեց Հայաստանը՝ Մեղրիից մինչև Մասիս, հետո Լաչին ու Շուշի, Քելբաջար և մնացածը: Այս պատերազմը, եթե անգամ մենք չենք սիրում (չգիտեմ, աշխարհում կա՞ պատերազմ սիրող ժողովուրդ), բայց իրենց հարգող ժողովուրդները հարգում են իրենց պատերազմը: Պարտավոր ենք հարգել մեր պատերազմը և նրանից հոգնելու և առավել ևս այն ատելու իրավունք չունենք...»


«...Յուրաքանչյուր պատերազմող երկիր, բնականաբար, պիտի քաշի պատերազմի բեռը: Եթե որոշել ենք, որ պատերազմող երկիր ենք, հարգում ենք մեր ազատությունն ու անկախությունը, դրանք գերագնահատում ենք մեր այսօրվա դժվարություններից, վառելանյութի, երշիկի և այլնի քչությունից, ապա մենք չափազանց ճիշտ ուղու վրա ենք: Եթե մենք, ի վերջո, այնպիսի ժողովուրդ ենք դարձել, որն իր սոցիալական ու կենցաղային դժվարությունները գերագնահատելու է իր անկախությունից ու ազատությունից, ուրեմն այդպիսի ժողովուրդ ենք...»


Հ.գ.- Շատ ափսոս, որ 44-օրյա այս պատերազմի ընթացքում մենք Հայաստանում չունեցանք Վազգեն Սարգսյան...


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր