Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար          ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ       Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»    

25 դեկ 2020 13:20

Տեսանյութ.Սկանդալ Ստեփանակերտում․ արցախցիների պահանջով ապամոնտաժվում է Աննա Հակոբյանի հիմնադրամի տեղադրած տոնածառը

Ստեփանակերտում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, քաղաքացիների շրջանում մեծ աղմուկ են բարձրացրել հյուրանոցներից մեկի բակում Ամանորյա միջոցառման համար տեղադրված տոնածառը եւ վրանները։ Քաղաքացիների պահանջով դրանք այս պահին ապամոնտաժվում են։


«Առավոտ շուտ եկել եմ, տեսել եմ՝ տոնածառ է տեղադրված, ճշտել ենք՝ ովքեր են կազմակերպում, կանչել ենք, եկել են այդ կազմակերպությունից, որին պատվիրված է եղել տեղադրել այդ ամենը, նաեւ քաղաքապետն է եկել, խնդրել ենք, որ խաղաղ ապամոնտաժվի, այս պահին արդեն տոնածառն ապամոնտաժվել է»,- NEWS.am-ին հայտնեց ստեփանակերտցիներից Մարատ Ղահրամանյանը։


Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի Անվան Պետական Դրամատիկական Թատրոնի դերասան, Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը NEWS.am-ին հայտնեց, որ իրեն նախօրեին զանգել են, առաջարկել գումարի դիմաց լուսանկարել միջոցառումը, ինքը հրաժարվել է։ Հենց այդ ժամանակ էլ տեղեկացել է, որ միջոցառումը կազմակերպում է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամը։


«5 ր առաջ, երբ նոր էին տեղադրում այդ ամենը, ծանոթներիցս ասացին որ Աննա Հակոբյանը համերգային ծրագիր է անում, ես լուրջ չընդունեցի, մտածեցի՝ չեն անի նման բան։ Բայց երեկ գիշերը ինձ զանգեցին Երեւանից, որ երկու օրով համերգ կա, գամ լուսանկարեմ, հարցրի՝ ով է կազմակերպում, ճշտեց ինձ զանգողը, ասաց, որ Աննա Հակոբյանն է անում, հասկացա արդեն, որ լուրջ է։ Բայց հիմա դրա ժամանակը չէ, անհայտ կորածերի ծնողները սգի մեջ են, համերգի ժամանակ չէ, դա ծաղրանք է։ Երեխաները փոքր են, չեն հասկանում։ Հիմա, օրինակ, Ավրորան էլ է նվերներ բաժանում, ոչ թե համերգային ծրագիր։ Ու նաեւ դեմ ենք, որ Աննա Հակոբյանը գա, ես կոնկրետ դեմ կլինեմ, որ ինքը գա Արցախ»,- ասաց Դավիթ Ղահրամանյանը։


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր