Երբ ելույթ ունենամ և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»          «Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում       Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել    

24 դեկ 2019 18:53

Իսկական արվեստը պետք է գրգռի.Առնանդամի նմանվող ամանորյա սահադաշտը Նովոսիբիրսկում իրարանցում է առաջացրել

Նովոսիբիրսկի քաղաքապետարանը չի պատրաստվում փոխել ամանորյա սահադաշտի ձեւը, որը գտնվում է օպերայի եւ բալետի թատրոնի մոտ, քաղաքային հրապարակում, տեղեկացնում է Meduza-ն։
Անցած հանգստյան օրերին լուսանկարիչ Սլավա Ստեպանովը ֆեյսբուքում հրապարակեց գլխավոր տոնածառը, սահադաշտն ու Նովոսիբիրսկի սառցե քաղաքը թռչնի թռիչքի բարձրությունից։



Դրանից հետո սոցցանցի օգտատերերը սկսեցին կատակել, թե սահադաշտը ձեւով նման է առնանդամի՝ այն անվանելով «քաղաքի ֆալոսյան խորհրդանշան» եւ «իշխանության ամանորյա ուղերձը ժողովրդին»։
Նովոսիբիրսկի փոխքաղաքապետ Աննա Տերեշկովան մեկնաբանել է սահադաշտի շուրջ ստեղծված իրարանցումը։ «Իսկական արվեստը պետք է գրգռի»,- գրել է նա իր ֆեյսբուքում։ Ի պատասխան վրդովված մեկնաբանությունների՝ Տերեշկովան նաեւ գրել է, որ իշխանությունները մտադիր չեն փոխել սահադաշտի ձեւը։
Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը իր հերթին քաղխորհրդի նստաշրջանում սահադաշտի մասին ասել է հետեւյալը. «Հոգեբուժության մեջ այսպիսի թեստ կա, երբ հրավիրում ու ցույց են տալիս տարբեր բծեր։ Այդպես որոշում են տարբեր հակումներ, ով ինչի է նախատրամադրված»։
Ի դեպ, Նովոսիբիրսկի բոլոր բնակիչները չէ, որ զայրանում են, շատերին սահադաշտը դուր է եկել։ Մյուսները սահադաշտի արտասովոր ձեւն անվանում են հիանալի PR նախագիծ, որի պատճառով այժմ բոլորը քաղաքի մասին են խոսում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր