«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

28 դեկ 2020 15:09

Նախագահն էլ պակաս մեղավոր չէ Փաշինյանից իր անգործությամբ.Կապանն էլ կգրավեն,կկտրեն նաև Իրան-Հայաստան կապը

«Փաշինյանն ու իր թիմը երբ եկան իշխանության, առաջնային թիրախներից մեկը ընտրվել էր Հայ Առաքելական եկեղեցին: Դա պատահական չէ»,- ասուլիսում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ եկեղեցին ազգային ինստիտուտ է, ունի նաև մեր ազգային ինքնությունը պաշտպանելու իմունիտետ:

«Այս առումով եկեղեցու թուլացումը և հասարակության մոտ եկեղեցու նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելը, բնականաբար, իշխանության օրակարգային հարցերից մեկն էր»,- ասաց Ա. Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատի նախագահի խոսքով, մեր պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ այս պայմաններում Փաշինյանը չի կարող լինել վարչապետ:

«Եթե մարդկանց թվում է, թե Փաշինյանն այդ թուղթը ստորագրելով, զիջումների գնալով  պատերազմը կանխեց, չարաչար սխալվում են»,- ընդգծեց Ա.Զոհրաբյանը:

Ըստ նրա, ռազմական բախման դեպքում շատ կարճ ժամանակահատվածում Կապանն էլ կգրավեն, քանի որ պաշտպանվելու համար որևէ բան չեն ունենա, կկտրեն նաև Իրան-Հայաստան կապը:

Արա Զոհրաբյանն անհասկանալի է համարում, թե ինչու է Հայաստանը ստորագրած հայտարարությունից դուրս զիջումների գնում. «Եթե Ադրբեջանը փորձում է  մեզ սպառնալ, որ եթե զիջումները չլինեն, պատերազմ կսկսի, հիմա պատկերացրեք՝ սա զիջելուց հետո, ասի՝ իմ պատկերացմամբ Զանգեզուրն իմն է եղել, դա տվե՞ք ինձ: Այսինքն, պետության շահը զիջելով՝  գնալու ենք մինչև ո՞ւր, ի՞նչ ենք զիջելու: 

Այն պատրվակով, որ՝ եկեք զիջենք, որ պատերազմ չլինի, հարց պետք է տանք՝ զիջենք մինչև ո՞ւր: Պետության շահը երբեք չի կարելի զիջել: 

Մի բան պետք է գիտակցել. եթե մենք ադրբեջանցիների հետ խաղաղասիրությամբ, առանց պաշտպանելու ունակությամբ փորձենք ապրել, չի ստացվելու, ժամանակի հարց է, կրկին ցեղասպանվելու ենք»:

Նա նշեց, որ այսօր պաշտոնատար անձինք տեսնում են՝ ոչ միայն ձախողակի կողքն են, նաև մի մարդու, որ կործանվելու է: Ա. Զոհրաբյանի խոսքով, այդ մարդկանց երկու բան է անհրաժեշտ՝ տեսնել այն ուժին, որը կարող է իշխանություն վերցնել ու պահել, երկրորդ՝ իրենց պետք է տրվի հումանիտար միջանցք:

Ա. Զոհրաբյանի խոսքով, Հանրապետության նախագահը նույնպես մեղավորություն ունի այս ամենում. «Ինքը պակաս մեղավոր չէ Նիկոլ Փաշինյանից իր անգործությամբ, նաև այն վարքագծով, որը մենք չենք տեսնում»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր