Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

28 դեկ 2020 18:10

Թշնամին 18 հոգու մասին լսել էր,լսել էր, տղերքը գյուղեր են մտել սնունդի համար...մենք էլի դասեր չենք քաղում

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր անգրագիտությունից կամ անկազմակերպվածությունից օգտվում է Ադրբեջանը:

Հրաշքով փրկված վեց տղերքին պետությունը չարգելեց, որպեսզի այս փուլում չխոսեն և չպատմեն թե ու՞ր են եղել, ինչպե՞ս են ապրել, ովքե՞ր են եղել, քանի՞ հոգով են եղել և այլն։

Թշնամին 18 հոգու մասին էր լսել և լսել էր, որ վեցն առանձնացել են, այսինքն 12-ը դեռ չկան։ Գիշերը թշնամին ինֆո է տարածում, որ գյուղում (այստեղ կարևոր չէ գյուղի անունը) մարտի են բռնվել հայերի հետ, որոնցից 6-ին սպանել են, իսկ 6-ին գերեվարել, ընդհանուր 12…

Թուրքը լսել է, որ տղերքը գյուղեր են մտել սնունդի համար, լսել են, որ խմբերի են բաժանվել, լսել են մոտավոր անցած ճանապարհի մասին, այսինքն մենք էլի դասեր չենք քաղում և տեղեկատվական անվտանգությունը պետությունը թողնում է քաղաքացիների իրավագիտակցության վրա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր