էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը    

10 փետ 2021 13:01

Թրամփը թաքցրել է Պուտինի հետ զրույցների մանրամասները.կնքվե՞լ է արդյոք ինչ-որ գաղտնի համաձայնագրեր Ռուսաստանի նախագահի հետ, որը կարող է հանկարծակիի բերել Բայդենին

Թերթի աղբյուրների տվյալներով՝ Թրամփի և Պուտինի շուրջ տասը զրույցների մանրամասները մինչ օրս մնում են գաղտնիք, որը Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավարի խորհրդականները անհրաժեշտ են համարում պարզել: Նրանք ցանկանում են իմանալ, թե հանրապետականը հայտնել է արդյոք որևԷ գաղտնի տեղեկատվություն կամ կնքել է արդյոք ինչ-որ գաղտնի համաձայնագրեր Ռուսաստանի նախագահի հետ, որը կարող է հանկարծակիի բերել նոր վարչակազմին: «Նրանց պետք չԷ մեր թույլտվությունը, որպեսզի ծանոթանան այդ (ձայնագրություններին),- հրատարակությանն ասել է Թրամփի օրոք Սպիտակ տան նախկին աշխատակիցը:- Բայդենին են պատկանում զրույցների վերաբերյալ բոլոր նյութերը»: Բայդենի շրջապատում չեն մեկնաբանել, թե նա ծանոթացել Է արդյոք զրույցների բովանդակությանը: Այս պահին, նշում է Politico-ն, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդը խնդիրներ չունի Վաշինգտոնի վարչակազմի նախորդ ղեկավարի զանգերի բովանդակությանը ծոնոթանալու հարցում:

Ինչպես նշում է թերթը, Թրամփը պետության ղեկավար եղած ժամանակ «խիստ գաղտնի Է պահել» օտարերկրացի ղեկավարների հետ իր մասնավոր զրույցների մանրամասները և հնարավորինս ամեն ինչ արել Է արտահոսքեր թույլ չտալու համար: Politico-ն հիշեցրել է, որ կայացած զրույցների մասին հաճախ նախ հրապարակել է Պուտինի մամուլի ծառայությունը կամ հանրապետականն ինքը Twitter-ում: Զանգերը չեն ձայնագրվել, սակայն ԱՄՆ-ի այն ժամանակվա ղեկավարի որոշ օգնականներ, որպես կանոն, լսել են զրույցները և գրի առել զրույցների մանրամասները: Հենց այդ տեղեկատվությունն էլ, որը, օրենքի համաձայն, հանձնվում Է ԱՄՆ-ի Ազգայինի արխիվ, կարող է ստանալ Բայդենի անձնախումբը: Ըստ թերթի աղբյուրների՝ Թրամփը հազվադեպ է Պուտինին որևէ բան ասել, որը մինչ այդ հրապարակայնորեն չի հայտարարել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր