Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

25 մար 2021 19:12

Թուրքիայի ԱԳՆ. Մակրոնի հայտարարություններն անընդունելի են

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը գրավոր հայտարարությամբ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարություններին: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Նշենք, որ Մակրոնը  «France 5» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մտահոգություն էր հայտնել, որ Թուրքիան կփորձի ազդել երկրում 2022թ. կայանալիք ընտրությունների արդյունքների վրա: Նա նաև հայտնել էր, որ 2020թ. աշնանը երկու երկրների միջև քաղաքական լարվածության ժամանակ թուրքական պետությունը ստի քաղաքականություն էր որդեգրել, որը տարածվում էր իշխանամետ ԶԼՄ-ների միջոցով:

Աքսոյը հայտնել է, որ ԵՄ գագաթաժողովից առաջ հրապարակված հարցազրույցը և  նաև հարցազրույցում Մակրոնին ուղղված հարցերը եղել են միտումնավոր կերպով, իսկ վերջինիս պատասխանները Թուրքիայի համար անընդունելի են, քանի որ դրանք դեմ են երկու երկրների բարեկամական և դաշնակցային հարաբերություններին:

Նրա պնդմամբ՝ պարզ է, որ Մակրոնի՝ «Եվրոպական Թուրքիայի իրականությունը քայքայելուն միտված» հարցազրույցը և վերջինիս «անհամապատասխան պնդումներն» իրենց նպատակին չեն հասնելու:

«Թուրքիան թե՛ իր վարած տարածաշրջանային քաղաքականությամբ և թե՛ ԵՄ անդամ երկրների հետ ձևավորած երկկողմ հարաբերություններով շարունակելու է ազդեցություն ունենալ և ամենամեծ ավանդն ունենալ Եվրոպական մայրցամաքում, ՆԱՏՕ-ում և անդրատլանտյան հարաբերություններում»,-նկատել է խոսնակը:

Ինչ վերաբերում է Մակրոնի այն հայտարարությանը, որ Թուրքիան Ֆրանսիայում կայանալիք ընտրություններում «իր ազդեցությունն է ունենալու հասարակական կարծիքի վրա», Աքսոյն ասել է.

«Այդ երկրում մոտ 800 հազարից ավել թուրք հասարակության բարօրությունից և ներդաշնակությունից բացի Թուրքիան որևէ օրակարգ չունի Ֆրանսիայի ներքին քաղաքականության մեջ»:

Նրա համոզմամբ՝ այս ժամանակաշրջանում, երբ Թուրքիան երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը «բարեկամությամբ փոխարինելու համար» քայլեր է ձեռնարկում, Մակրոնի այդ հայտարարությունները «անհաջող և անհարիր են»:

Ֆրանսիայի հետ վերջին շրջանում ծագած խնդիրների հիմքում նույնպես ընկած են կեղծավորությունն ու անադեկվատությունը: Կրկին հիշեցնում ենք, որ Ֆրանսիայի՝ այս ժամանակաշրջանում որդեգրած դրական և բացասական դիրքորոշմանն ու խոսույթներին Թուրքիան կպատասխանի նույն կերպ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր