Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

23 ապր 2021 20:17

Ցեղասպանության ժխտման հարցում Թուրքիայի այսօրվա իշխանությունները նախկինից ավելի վատն են.Թուրք քաղաքագետ

Ermenihaber.am-ը ապրիլի 24-ին ընդառաջ հատուկ հարցազրույց է անցկացրել թուրք հայտնի քաղաքագետ, լրագրող և հրապարակախոս Ջենգիզ  Աքթարի հետ:

Նա ճանաչում և դատապարտում է հայերի հանդեպ իրականացված ոճրագործությունը։ Տարիներ առաջ հրապարակավ արտահայտվել էր. «Իմ խիղճը չի ընդունում ուրացումն ու անտարբերություն հանդեպ մեծ եղեռնի, որին ենթարկվեցին օսմանյան հայերը 1915-ին։ Ես մերժում եմ այս անարդարությունը, կիսում եմ իմ հայ քույրերի և եղբայրների զգացմունքները և ցավերը ու ներողություն խնդրում նրանցից»։

Հարցազրույցում Աքթարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարած քաղաքականությանը:

-Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանն ապրիլքսանչորսի նախօրեին ի՞նչ կարող է սպասել Թուրքիայից: Տարածաշրջանային  վերջին զարգացումներով պայմանավորված՝ որևէ փոփոխություն հնարավո՞ր է լինի Անկարայի հայտարարություններում:

-Անկարայի ռեժիմը լիովին ապուշ կտրած վիճակում է ներքին և արտաքին բացասական զարգացումների հետևանքով: Հնարավոր չէ ասել, որ Թուրքիան երկարաժամկետ քաղաքականություն է վարում ցանկացած հարցում, միայն փրկում է օրը: Սակայն ինչ վերաբերում է Հայաստանին, որևէ փոփոխություն չեմ ակնկալում (Թուրքիայի-խմբ.) հարյուրամյա քաղաքականության մեջ:
                
-ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտրվելուց մինչև այսօր նա Էրդողանի հետ հանդիպում և հեռախոսազրույց չի ունեցել:  Հաշվի առնելով Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում առկա լարվածությունը, ի՞նչ եք կարծում Բայդենը ապրիլքսանչորսյան ուղերձում կօգտագործի՞ «ցեղասպանություն» բառը:
 
-Ինչպես բոլոր  թեմային հետևողները, այնպես էլ ես, կարծում եմ, որ նախագահ Բայդենը կօգտագործի ցեղասպանություն բառը: Դա կլինի ոչ թե պատիժ ոչ ժողովրդավար Թուրքիային, այլ՝ ճշմարտության արտաբերում, որն ընդունում է յուրաքանչյուր խելացի մարդ:  Մյուս կողմից Սպիտակ տնից Ամանդա Սլոթը և ուրիշներ, որոնք Անկարայի ռեժիմին շատ հանդուրժողականորեն վերաբերվելու կողմնակիցներ են, կարող են նախագահին հետ կանգնեցնել այդ որոշումից՝ ընդգծելով Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքը: 

-Ձեր կարծիքով, Թուրքիայում արդյոք կա՞ն քաղաքական ուժեր, որոնք երբ գան իշխանության Հայոց ցեղասպանությունը ժխտելու փոխարեն կընտրեն այն ճանաչելու ուղին:

-Բացի HDP-ից (Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն-խմբ.)՝ ոչ:  HDP-ն էլ հնարավոր չէ, որ իշխանության գա:

-Հնարավո՞ր է հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիան կամ էլ նոր նախապայմաններ առաջ բերի:

-Սահմանը բացելու համար որևէ խոչընդոտ չի մնացել, քանի որ արդեն վերացել է այն միակողմանի փակելու պատճառը: Սակայն Անկարայում առկա քաղաքական բալանսը նույնիսկ անհնար է դարձնում դրա (սահմանի բացման-խմբ.) առաջարկը: Նույն ձևով ղարաբաղյան պատերազմին Թուրքիայի փաստացի մասնակցությունը, «կարգավորման» հարցում Հայաստանի նկատմամբ քաղաքականությունն էլ է անելանելի դարձնում:

-Ձեր կարծիքով, մինչև երբ կարող է շարունակվել Անկարայի ժխտողական քաղաքականությունը:

-Ժխտողականության հարցում այսօրվա ռեժիմը (Թուրքիայի ներկայիս իշխանությունը-խմբ.) նախկինից ավելի վատն է: Ցեղասպանության ճանաչումը ԵՄ գործընթացի շրջանակում գուցե հնարավոր էր, սակայն այդ առիթը բաց է թողնվել: Թուրքիայում ցեղասպանությունը չի ճանաչվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը բավարար չափով տակնուվրա չի եղել, ինչի արդյունքում «քար տեղից կշարժվի» և հանրային համաձայնություն կձևավորի:  Թուրքիայի աղետալի իրավիճակը  գուցե՞ գլխիվայր շրջվելու սկիզբն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր