Եթե ևս մեկ նման փորձ ձեռնարկվի սադրանքի, ապա թշնամին տեղում կոչնչացվի.հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը պետք է լինի վերջինը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ վերջերս Զանգելանի ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված «ռազմական սադրանքը» պետք է լինի վերջինը: Ինչպես նշում է minval.az-ը, նա այս մասին ասել է Ջաբրայիլում սահմանապահների հետ հանդիպման ժամանակ:
«Ռազմական սադրանքը, որը վերջերս տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին` Զանգելանի ուղղությամբ, պետք է լինի վերջինը: Մենք զսպվածություն ենք ցուցաբերել և չենք պատասխանել սադրանքին: Եթե ևս մեկ նման փորձ ձեռնարկվի, ապա թշնամին տեղում կոչնչացվի»,-ասել է Ալիևը:
Ավելի վաղ` ապրիլի 22-ին, Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր երկու երկրի սահմանին հայկական կողմի «սադրանքի» մասին:
Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա:
Այդուհանդերձ, ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը»: