Ընդդիմությունը հաղթում է գործող իշխանությանը․ Փաշինյանը «պատեպատ» է տալիս պատասխանատուներին․«Փաստ»

Մասնավորաբար, երեկ հրապարակվեց «Գելլափի» հերթական հարցումը, ըստ որի, նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ՝ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոսով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկոսով։ Արդյունքում, ըստ վերջին հարցման, «Հայաստան» դաշինքն առաջին տեղում է՝ 24,1 տոկոսով, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է 23,8 տոկոս: «Պատիվ ունեմ» դաշինքն ունի 7,4 տոկոս:
Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, ՔՊԿ-ի «կլոն» կամ սատելիտ 2-3 «միավորները» որևէ շանս չունեն խորհրդարան անցնելու, ինչը հաստատում է նաև նշյալ հարցումը: Ըստ այդմ, իշխող քաղաքական ուժը կորցրել է վերարտադրվելու բոլոր շանսերը, փոխարենը առարկայական են դարձել ընդդիմության՝ հենց առաջին փուլով կոալիցիա կազմելու միջոցով իշխանություն ստանալու հնարավորությունները: Ի դեպ, մեր տեղեկություններով, հատուկ ծառայությունների կողմից անցկացվող հարցումներն առավել անմխիթարական են իշխանության համար»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։