Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

19 հուլ 2021 14:36

Ինչու՞ է Եվրամիությունը շտապում կառուցել Սիսիան-Ագարակ ճանապարհը.Ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը մեզ համար ոչինչ անվճար չեն արել, չեն անում և չեն անելու

Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում կհայտարարվի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» Սիսիան-Ագարակ հատվածի շինարարության մրցույթը, որի համար ԵՄ-ն 600 միլիոն եվրո գումար է տրամադրելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Շատերը ուրախացել են այս լուրից, սակայն կառուցվելիք ճանապարհի քատեզն ուսումնասիրելուց պարզ է դառնում, թե ինչու՞ է ԵՄ-ն շտապում կառուցել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հենց այս հատվածը և պատրաստ է դրա համար վճարել…

Պատասխանը շատ պարզ է. եվրոպացիներին ոչ թե հետաքրքրում է Երևանն Իրանին կապող ճանապարհը, որքան մի նոր ճանապարհի կառուցումը, որը հեռու կլինի նորաթուխ հայ-ադրբեջանական սահմանից, ինչպես նաև ավելի անվտանգ կդարձնի Գորիսից Կապան հասնելը, քանի որ Նիկոլ Անհողի կողմից 2020 թ-ի նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ կապիտուլյացիայից հետո Գորիս-Կապան գործող ճանապարհը մի քանի տեղերում անցնում է Նիկոլի կողմից ադրբեջանցիներին նվիրված տարածքներով, որտեղով անցնելը ոչ միայն անվտանգ չէ հայերի համար, այլև նվաստացուցիչ է…

ԵՄ-ն շատ լավ հասկանալով, որ իրենց Նիկոլն այդ պատճառով մշտապես խնդիրներ է ունենալու և նրան միշտ հիշեցնելու են, որ նա հողատու դավաճան է, որը մեծ խնդիրներ է ստեղծել սյունեցիների անվտանգության համար, որոշել են մի կրակոցով մի քանի նապաստակ սատկացնել. 600 միլիոն եվրո գումարով «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման պատրվակով նաև ապահովել կապը Գորիսի և Կապանի միջև (քարտեզի վրա այն նշված է կապույտ գույնով), բացել նոր աշխատատեղեր, մեղմացնել սոցիալական ծանր վիճակը և կասեցնել սարսափելի մեծ արտագաղթը Սյունիքից…

ԵՄ-ի Հայաստանում իրականացվելիք 2,6 միլիարդ եվրոյի ծրագիրը ևս կաշառք է հայաստանցիներին, որոնց մեծ մասը զուրկ լինելով պետական մտածելակերպից մեծ ուրախությամբ ընդունեց Արցախի 75 տոկոսի կորուստը և թույլ տվեց Նիկոլին վերարտադրվել ՀՀ վարչապետի պաշտոնում…

Պարզվեց, Նիկոլ Անհողի կողմից Արցախի դավադրաբար հանձնումն Ադրբեջանին, մոտ 5000 զինվորների սպանդը, տասը հազարից ավելիին հաշմանդամ դարձնելը և հայաստանցիների գլխին եկած այլ արհավիրքները Եվրամիությունը գնահատել է 2,6 միլիարդ եվրո…

Եթե Եվրամիությունն իրոք ցանկանար անշահավետ օգնել Հայաստանին, ապա դա կաներ Նիկոլի իշխանության գալուց անմիջապես հետո՝ 2018 թ-ին, այլ ոչ թե Արցախի կորստից և Բաքվի կողմից Հայասատնը նսեմացվելուց և նվաստացվելուց հետո…

Հ.Գ. Եվրոպացիների և ԵՄ-ի համար ադրբեջանական նավթից և գազից ստացած փողերից հայ զինվորի արյան «հոտը չի գալիս»…

ԵՄ-ն այս օգնությունը տրամադրելով նաև իր շնորհակալությունն է հայտնում ազգադավ Նիկոլին, ով 44-օրյա պատերազմի ընթացքում չվնասեց Բաքու-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Էրզրում գազամուղը, որոնք պատերազմի օրերին միլիոնավոր դոլարների շահույթ էին ապահովում այդ պրոեկտների մասնակիցներից, որոնց մեջ ԵՄ ազդեցիկ որոշ երկրները և Մեծ Բրիտանիան մեծ չափաբաժին ունեն…

Իսկ ռուսները դեռ շատ են զղչալու, որ մտածում են, թե Նիկոլն իրենց գրպանում է…

Ի դեպ, միշտ հիշեք, անվճար պանիրը լինում է միայն թակարդում… Ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը մեզ համար ոչինչ անվճար չեն արել, չեն անում և չեն անելու»,- գրել է Համբարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր