Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

06 սեպ 2021 13:15

Ապազգային իշխանությունից պակաս վտանգավոր չեն հովհարային անջատումներով գործող, ժամանակին «կոկորդ պատռող» ,իսկ այսօր հարմարվող «ընդդիմադիրները

Ապազգային իշխանությունից պակաս վտանգավոր չեն հովհարային անջատումներով գործող, ժամանակին «կոկորդ պատռող» ,իսկ այսօր հարմարվող «ընդդիմադիրները»։

Սրանց համար է ասված, «ով էշ՝ նա փալան»։ Նման գրառմամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Սրանց համար չկա գաղափարախոսություն ու սկզբունքայնություն։

Որպես կանոն սրանք պատրաստ են ցանկացած «դեր խաղալ» ։

Սրանք կարող են լինել «թունդ ընդդիմադիրից» մինչեւ «կառուցողական ընդդիմադիր»։

Սրանց ֆունկցիան է խառնել քաղաքական դաշտն ու «կառավարելի քաոս» տարածել։

Սրանք տեսակով «ստրուկ» են փողին ,«շեֆերին»,պաշտոնին ,իսկ երբեմն նաեւ մանդատին։

Երբեմն սրանք ամենաբարձրն են «հայհոյում»,որ իրական բովանդակային խոսքը ստվերվի։

Դեռ երեկ սրանք բարձր գոռում էին՝ «Նիկոլ հեռացիր»,իսկ այսօր «պատերի տակ» ուղիներ են փնտրում իրենց ծառայությունները մատուցել ռեժիմին։

Խնդիրն այն է,որ այս տեսակը մի տեղ հավաքված չէ։ Սրանք կան գրեթե ամենուր ու դրանով ավելի մեծ չարիք են ներկայացնում։

Բայց ամենազզվելին սրանց մոլի «օտարապաշտությունն» ու «դրսի դաբրոներին» ապավինելն է։

Սրանք մեր պետության մեջ իրականացնում են կործանարար« 5-րդ շարասյան» դեր»,- նշված է գործչի գրառման մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր