Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

22 սեպ 2021 11:01

Արցախի բնակիչը վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխայի․ վարորդի դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։09-ին, ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 35-ամյա բնակիչ Վ.Ա.-ն, իր վարած «Վոլկսվագեն» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխայի։


Արցախի ԱԻ պետական ծառայությունը նշում է, որ անմիջապես դեպքի վայր մեկնած ՆԳՆ Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Կարմիր Շուկա գյուղում երթևեկելու ժամանակ, Վ.Ա.-ի մեքենայի մեջ դեռևս չպարզված հանգամանքներում, նախ պայթյուն է առաջացել, ինչի հետևանքով նա խուճապի է մատնվել և վրաերթի ենթարկել Կ.Շուկա համայնքի 14 տարեկան երեք պատանիների։


Այնուհետև վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը` բախվել է դիմացից ընթացող «Օպել Աստրա» ավտոմեքենային, ապա դիմել փախուստի:


Վրաերթից տուժած երեխաները շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են Արևիկ մանկական բուժմիավորում։ Նրանց առողջական վիճակը բավարար է։


Ծառայությունը հայտնում է, որ ժամը 15։40-ին, Կ.Շուկա համայնքի տարածքում հայտնաբերվել է վարորդ Վ.Ա.-ի դին` ծառից կախված վիճակում։ Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր