Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

05 հոկ 2021 10:31

Տոնոյանի գործով Արշակ Կարապետյանն ու Արմեն Աբազյանը բախվել են.Կա՛մ ԱԱԾ-ականները պետք է պատժվեին , կամ՝ ՊՆ պաշտոնյաները․«Հրապարակ»

«Զենքի վաճառքի աղմկոտ գործի շրջանակներում արդեն 4 անձ կալանավորված է. պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը եւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:




Մեր տեղեկություններով, այս գործի պատճառով լուրջ ընդհարում են ունեցել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Կարապետյանը դեմ է եղել նման համաշխարհային աղմուկ բարձրացնելուն եւ ՊՆ ներկա ու նախկին բարձրաստիճաններին կալանավորելուն:


Գործի շրջանակներում շոշափվում են նաեւ ԱԱԾ մաքսանենգության, հետախուզության աշխատակիցների անուններ: Հարցը դրված է եղել` կա՛մ-կա՛մ: Կա՛մ ԱԱԾ-ականները պետք է պատժվեին նման բացթողումների համար, որին հնարավոր է նաեւ մասնակից են եղել, կա՛մ՝ ՊՆ պաշտոնյաները, Աբազյանն ավելի ուժեղ է գտնվել»»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր