Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

06 նոյ 2021 16:24

Քաղցկեղային հիվանդությունները կարելի է բուժել մակաբույծներով

Toxoplasma gondii մակաբույծը կարող է օգտագործվել քաղցկեղի դեմ պայքարում, կարծում են Չինաստանի Նինգբո համալսարանի եւ Շանսի գյուղատնտեսական համալսարանի ուռուցքաբանները։ Նրանց հետազոտության մասին գրում է Journal for ImmunoTherapy Cancer-ը։

Վերոնշյալ մակաբույծն ապրում է տիրոջ բջիջներում եւ ունակ է մեծ քանակությամբ սպիտակուցներ արտադրել՝ իր իմունային պաշտպանությանը հակազդելու համար: Փորձի ընթացքում չինացի գիտնականներն օգտագործել են սահմանափակ վերարտադրողական ունակությամբ մուտանտ Toxoplasma gondii շտամը: Մակաբույծը ներարկման կազմում ներարկվել է «սառը», առանց բորբոքման եւ իմունային պատասխան չհրահրող մկների քաղցկեղային բջիջների մեջ:

Մասնագետները հետեւել են, թե ինչպես է սրսկման վայրում բորբոքումներ սկսվել, ինչը հանգեցրել է վերահսկողական կետերի արդյունավետության բարձրացմանը, ինչի պատճառով կրծողների գոյատեւման ցուցանիշն աճել է, իսկ նորագոյացությունների աճը` դանդաղել։

Բժիշկները հույս ունեն, որ շուտով կկարողանան նմանատիպ բուժում մշակել մարդկանց համար: Ակնկալվում է, որ մակաբույծների կիրառմամբ հնարավոր կլինի բուժել շագանակագեղձի քաղցկեղը եւ բազմաթիվ ուռուցքներ երեխաների մոտ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր