Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

18 փետ 2022 16:19

Հերթական 1 մլն դոլար գրանտը` վարչապետի կողմից.oragir.news

Վարչապետի աշխատակազմը մոտ 1 մլն դոլար, իսկ ավելի ճիշտ՝ 455 մլն 714 հազար դրամ՝ 947 հազար դոլար գրանտ է տրամադրել «Սպասարկում» ՊՈԱԿ-ին։
Այդ գումարով «Սպասարկում» ՊՈԱԿ-ը պետք է սպասարկի հետևյալ շենքերը՝ Կառավարության թիվ 1 տուն, Սարյան փողոցի թիվ 22 շենք՝ 10-րդ, 14-րդ և 15-րդ հարկեր, Բաղրամյան 26-ի ավտոպարկը, Բաղրամյան 24, Տերյան 89-ը, Անտառային 188, Կառավարական թիվ 3 տուն, 2-րդ հարկ, Նալբանդյան փողոց 28 հասցեներում գտնվող շինությունները։ Ի դեպ, «Սպասարկում» հասկացությունը պայմանագրում չի հստակեցվում, անհայտ է, թե ՊՈԱԿ-ը այս շուրջ 1 մլն դոլար գումարը ինչպես պետք է ծախսի, ստորագրված պայմանագրի «ակնկալվող արդյունքներն ու դրանց գնահատման չափանիշները» բաժնում գրված է ընդամենը հետևյալը․ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված շենքերի և այլ գույքի սպասարկումն է՝ իրականացնելով շենքում տեղակայված պետական կառավարման մարմինների աշխատակազմերի շենքային պայմանների ընթացիկ սպասարկման աշխատանքներ»։
Հիշեցնենք, որ Oragir.news-ն արդեն գրել էր, որ մոտ 1 մլն դոլար էլ տրամադրվել էր պատգամավոր Էդգար Հակոբյանի կնոջ՝ Անժելիկա Շապովալովայի ՊՈԱԿ-ին, որն էլ զբաղվում է կառավարական դաչաների սպասարկմամբ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր