«Շուշիի հռչակագրի» ստորագրումը ուժեղացրել է հակառուսական տրամադրությունները Ադրբեջանում, հավատացած են, որ Անկարան կօգնի առճակատման դեպքում
![](https://imgst.yerkirmedia.am/articles/2022/02/04/e7f3fcf10410be3e06a4424b65edb3f6_1643981901.jpg)
Ադրբեջանում հակառուսական տրամադրությունների ամրապնդման ևս մեկ գործոն, ըստ Ոսկանյանի, Թուրքիայի փոխգործակցությունն է Ուկրաինայի հետ, ինչը հակասում է ռուս-թուրքական հարաբերություններին։ «Անկարան զինում է Կիևին, անօդաչու սարքեր է մատակարարում և զբաղվում է ակտիվ դիվանագիտական աջակցությամբ»,- նշել է փորձագետը։
Միաժամանակ նա հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս կատարած այցը Կիև, ինչպես նաև հակառուսական ՎՈՒԱՄ նախագծի վերակենդանացման փորձերը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան և Մոլդովա): Բացի այդ, ադրբեջանական վերնախավի, հատկապես զինվորականների ներկայացուցիչները կրթություն են ստանում Թուրքիայում և հանդիսանում են թուրքական «փափուկ ուժի» քաղաքականության, պանթուրքիստական գաղափարների ու հայացքների ակտիվ վարողներ, հավելել է Ոսկանյանը։ Նման պայմաններում Հայաստանը պետք է առավելագույնս ձգտի Ռուսաստանի հետ մերձեցման, Մոսկվայի հետ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման: Փորձագետը նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցին նշելով, որ ցանկացած զիջում Ադրբեջանին, թեկուզ փոքր սահմանային տարածքների տեսքով, կարող է ավելի բացել Բաքվի ախորժակը։ Ավելին, Մոսկվան պետք է հասկանա, որ նման զիջումները չեն վերադարձնի Ադրբեջանին ռուսական շահերի ուղեծիր, հավելել է նա։