Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

30 մար 2022 10:00

Որքան երկարի ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, այդքան վատ մեզ համար լայնածավալ հարձակում կանխելու համար շատ փոքրաթիվ են խաղաղապահները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին խախտել են Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ շփման գիծը, մինչեւ օրս փաստացի հրաժարվում են ելման դիրքեր վերադառնալ։ Մոտ մեկ շաբաթ ընթացող բանակցությունները արդյունք չեն տալիս. հակառակորդը շարունակում է դիրքավորված մնալ Քարագլխի բարձունքում։ Չնայած տարաբնույթ լուրերին, թե Փառուխը խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ է, Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի` Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Ադրբեջանական սոցիալական հարթակներում էլ շրջանառվում են Քարագլխից արված տեսանյութեր, որտեղից երեւում են ինչպես Փառուխը, այնպես էլ Խրամորթը։ Ավելին, Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչատարածքային միավոր չկա: 

Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի` Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը. «Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ` նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը եւ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն»: 

Ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կանխելու նպատակով ռուսական խաղաղապահ զորքերը, ըստ տարբեր տեղեկությունների, շարունակում են ամրապնդվել դիրքերում ու հզորացնել ռազմական ներուժը՝ ադրբեջանցիների հետագա առաջխաղացումը կանխելու համար։ Կրակոցներ այս պահին թեեւ չեն հնչում, բայց հակառակորդը չի էլ շտապում հեռանալ Քարագլխի դիրքերից։ Արցախում տիրող իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։

-Այս օրերին Արցախում լարվածությունը շարունակվում է: Ադրբեջանցիները փաստացի չեն հեռացել Փառուխ գյուղից բարձունքից: Ձեր գնահատմամբ՝ իրականում ի՞նչ հարց է լուծում Ադրբեջանը, ու արդյոք ինչ-որ մի փուլում հե՞տ է քաշելու դիրքերը:

-Արցախի ներկայիս իրադրաձությունները փորձ են անում Ադրբեջանի կողմից ստուգել ռուսների դիմադրողականությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայում նույն իրադարձությունները: Ուզում են տեսնել, թե ինչ ռեակցիա կլինի, ինչպիսի կոշտությամբ կլինի: Եթե կոշտ արձագանք չեղավ, արդյոք կկարողանա՞ն շարունակել նույն ոճով գործել: Իսկ երկարաժամկետ կտրվածքով սա Ադրբեջանի եւ Թուրքիայի երազանքին հասնելու մի քայլն է: Այդ երազանքն է առանց հայերի, առանց հայերի պետականության տարածաշրջանն է: Իրենք շարժվում են հենց այդ ուղղությամբ, եւ ամեն մի փոքր քայլ ուղղված է տարածաշրջանի հայաթափման նպատակին:

-Կարծիք կա, որ Ռուսաստանը զբաղված էր Ուկրաինայի հետ պատերազմով, ինչից օգտվելով էլ՝ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել: Ի՞նչ դիրքորոշում կունենա այստեղ Ռուսաստանը, ի՞նչ կշահի կամ կկորցնի, ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք կբերի:

-Տարածաշրջանի եւ ընդհանրապես Հայաստանի վրա բացասաբար է անդրադառնալու ռուս-ուկրաինական այս կոնֆլիկտի երկարատեւ լինելը: Ինչքան ավելի երկարի անորոշությունը, այնքան ավելի աճում է հավանականությունը, որ Ադրբեջանն ու գուցե նաեւ Թուրքիան որոշեն արկածախնդրության դիմել Հայաստանի՝ ներառյալ Արցախի նկատմամբ:

-Ռազմական տեսանկյունից ինչպե՞ս է մեկնաբանվում դեպքը, երբ խաղաղարար առաքելություն իրականացնողերի վերահսկվող տարածք է մտնում կողմերից մեկը:

-Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու խաղաղապահները Ադրբեջանի առաջխաղացումը զսպել կամ չուզեցին զսպել, շատ պարզ պատասխան կա: Նորություն չէ, որ խաղաղապահները հազվադեպ են ունենում մարտական գործողությունների մեջ մտնելու մանդատ, իսկ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը այդպիսի բան հաստատ չի ենթադրում: Նման բան պետք էր մտածել նոյեմբերի 9-ի եռակող հայտարարությունը ստորագրելուց առաջ: Այն թվով խաղաղապահները, որոնք այսօր Արցախում են, իրենք ավելի շատ քաղաքական գործոն են, քան ռազմական: Դա շատ քիչ քանակ է, առավել եւս թեթեւ են զինված, Ադրբեջանի լուրջ կամ լայնածավալ հարձակում կանխելու համար շատ փոքրաթիվ են: Ասեմ, որ աշխարհում առաջին դեպքը չէ, եր խաղաղապահները չեն կարողանում ինչ-որ ներխուժում կանխել:

-Եթե ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվի, ապա դա ինչպե՞ս է անդրադառնալու Արցախի իրավիճակի վրա:

-Ոչինչ չեմ կարող ասել Ռուսաստանի դիրքորոշումների, մտքերի, առավել եւս՝ հեռավոր նպատակների մասին, քանի որ այս պահին անորոշությունը շատ մեծ է՝ ռուս-ուկրաինական կապված»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր