Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»          Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»       Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

22 ապր 2022 10:34

Խորհրդարանի ներսում անթաքույց սպառնում են Փաշինյանին՝ «ռսի սապոգը լիզելու» եւ Արեւմուտքի տակից փախչելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը կռիվ է գցել իշխող խմբակցությունում․ մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարությունից հետո «արեւմտյան» կամ, ավելի ճիշտ՝ սորոսական հատվածն ուղղակի միտինգ է անում խորհրդարանի ներսում եւ անթաքույց սպառնում Նիկոլ Փաշինյանին՝ «ռսի սապոգը լիզելու» եւ Արեւմուտքի տակից փախչելու համար։ Փոխարենը խանդավառված է մյուս` պրոռուսական թեւը:


Չնայած Փաշինյանը ո՛չ Մոսկվա մեկնելուց առաջ եւ ո՛չ էլ հետո չի հանդիպել պատգամավորների հետ, չի ներկայացրել այցի արդյունքները, սակայն հայտարարության տեքստում Արցախի հարցի մասին հպանցիկ հիշատակման փաստը իշխանական պատգամավորներին թույլ է տվել այդ այցը դրական գնահատել` խնդրի կարգավորման առումով։ Բանն այն է, որ շաբաթներ առաջ՝ բրյուսելյան հանդիպումից հետո, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ Ղարաբաղի մասին բառ անգամ հիշատակված չէր։


Մեր աղբյուրը հիշեցրեց, որ սա երրորդ նման դեպքն է, երբ Լեռնային Ղարաբաղը չի հիշատակվում Եվրամիությունում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով: 2021 թ. դեկտեմբերի 14-ին Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից, 2022 թ. փետրվարին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների վիրտուալ հանդիպումից հետո  կողմերի տարածած հաղորդագրություններում բացակայում էր «Ղարաբաղ» եզրույթը»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 22.04.22թ համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր