Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

23 մայիս 2022 14:10

Կրկին մեղադրեցին դավաճանության մեջ.Հայաստանին սպառնում է նոր հեղափոխություն

Lenta.ru-ն գրում է, որ Հայաստանում արդեն մի քանի շաբաթ է, ինչ զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում։ Ընդդիմությունը հերթական անգամ ձգտում է հեռացնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հաջորդ թավշյա հեղափոխության պահը ճիշտ է ընտրված։ Փաշինյանը որոշել է հաշտության պայմանագիր կնքել հարևանների հետ երկրի տնտեսական և տրանսպորտային մեկուսացմանը վերջ տալու համար։ Ընդդիմությունն ի պատասխան նրան մեղադրել է ազգային շահերի դավաճանության մեջ և մարդկանց փողոց դուրս բերել։ Երևանում վրանային ճամբար է ստեղծվել, որտեղ մարդիկ մտադիր են մնալ մինչև Փաշինյանի հրաժարականը։ Բայց վերջինս դեռևս անտարբեր է ամբոխի պահանջների նկատմամբ։ 


Հայաստանի ընդդիմությունը դեռ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից հետո էր փորձել տապալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հենց որ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերին ստորագրեցին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, իշխանությունների հակառակորդները դուրս եկան փողոց և պահանջեցին կառավարության հրաժարականը։ Պատերազմի ավարտի պայմանները, որոնց տակ ստորագրել է Փաշինյանը, նրանք ամոթալի ու անընդունելի են անվանում, սակայն 44-օրյա դիմակայությունից թուլացած Հայաստանի զինված ուժերը հազիվ թե պատրաստ էին ռևանշի, ուստի ընդդիմությունը ստիպված եղավ հաշտվել եռակողմ համաձայնագրի հետ։


Իր վստահելիությունը թարմացնելու համար Փաշինյանը գնաց արտահերթ ընտրությունների և դարձյալ, ինչպես 2018 թվականին, ստացավ խորհրդարանական մեծամասնություն։ Ընդդիմությունը բարելավեց արդյունքը, սակայն կանխատեսված հաջողությունը չեղավ։ Վարչապետին ընդդիմացող խոշորագույն կուսակցությունները գլխավորում են երկրի նախկին ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Նրանց վերադարձը մեծ քաղաքականություն ոչ բոլորին է դուր գալիս, շատերը պատերազմում կրած պարտությունը կապում են հենց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների սխալ հաշվարկների հետ, ուստի Փաշինյանին ևս մեկ հնարավորություն տրվեց։


Փաշինյանը փորձել է վերսկսել բանակցությունները Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հայաբնակ հատվածի կարգավիճակի շուրջ, որը ներկայումս վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից։ Սակայն ադրբեջանական կողմը մնում է իր դիրքորոշմանը. Ղարաբաղը Ադրբեջան է, իսկ կարգավիճակի շուրջ բանակցություններն անընդունելի են։ Մեկ այլ խնդիր, որի դեմ պայքարում է Փաշինյանը, Հայաստանի տրանսպորտային շրջափակման դադարեցումն է՝ տնտեսության զարգացմանը խթանելու համար։ Փաստն այն է, որ դեռ 1992-1994 թվականների Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ է ապամոնտաժվել երկիրը հարևան Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղին։ Հայաստանն արտաքին աշխարհի հետ այժմ կապված է միայն Վրաստանի և Իրանի միջոցով, բայց դա բավարար չէ տնտեսական աճի համար։ Ադրբեջանը, Ռուսաստանը և Թուրքիան փորձում են հայերին ներքաշել դեպի նոր տարածաշրջանային մատակարարման շղթաներ, սակայն հայերը վախենում են, որ նոր միջանցքները նոր սպառնալիքներ են տարածքային ամբողջականության համար: Անդրադարձը 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրին, որի կետերից մեկը վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային կապերի վերականգնմանը, Հայաստանին չի համոզում:


Օրինակ, Ադրբեջանի ամենատխրահռչակ նախաձեռնությունը՝ Զանգեզուրի միջանցքի կառուցումը, քննադատությունների բուռն տեղիք է տալիս։ Ճանապարհը կարող է Բաքուն կապել ադրբեջանական էքսկլավի՝ Նախիջևանի, իսկ այնտեղից էլ Թուրքիայի հետ։ Դրա ամենակարճ ճանապարհը Հայաստանի Սյունիքի մարզով է, մանավանդ, որ խորհրդային տարիներին եղել է նման երթուղի, որը, ըստ էության, արդեն գոյություն ունեցող  Նախիջևանի ցամաքային ճանապարհն է։ Բայց Հայաստանը հղում է կատարում Իլհամ Ալիևի հայտարարություններին, որտեղ նա Սյունիքն անվանում է Ադրբեջանի պատմական հողեր և խոստանում ադրբեջանցիներին վերադարձնել այնտեղ։ Անվստահությունը հանգեցրել է նրան, որ Երևանը մնում է դեռևս մեկուսացված, իսկ ադրբեջանցիները Իրանով են ճանապարհ հարթում դեպի Նախիջևան։ Սակայն Զանգեզուրի միջանցքի ստեղծումն ամբողջությամբ չի հանվել օրակարգից, որին էլ կտրականապես դեմ է Հայաստանի ընդդիմությունը։


Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման հարցը վաղուց է քննարկվում։ Համապարփակ համաձայնագիրը կարող է, եթե անգամ վերջ չդնի Անդրկովկասյան երկու հանրապետությունների միջև առկա երկարատև թշնամությունը, ապա գոնե հարաբերությունները տեղափոխի սառը չեզոքության դաշտ։ 2022 թվականի մարտին բանակցային գործընթացում առաջընթաց է գրանցվել։ Ադրբեջանն առաջ է քաշել հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունք, իսկ Հայաստանն անսպասելիորեն ընդունել է դրանք։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագիր կնքել հիմնված հինգ սկզբունքների վրա՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայություն, սահմանների սահմանազատում և սահմանագծում, տրանսպորտային հաղորդակցությունների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։


Զիջումների հնարավորությունը Փաշինյանը բացատրել է նրանով, որ ադրբեջանական պահանջների մեջ անընդունելի ոչինչ չկա, բացի այդ, վաղուց ժամանակն է բարելավել Հայաստանի տնտեսությունը, իսկ անորոշությունը միայն հետաձգում է զարգացումը։ Փաշինյանի հակառակորդները վրդովվել են քաղաքական գործչի խոսքերից և կրկին մեղադրել նրան դավաճանության մեջ։ Սակայն դա չի խանգարել վարչապետին ավելի հեռուն գնաց։ Ապրիլի 13-ին, ելույթ ունենալով խորհրդարանում, Փաշինյանը կոչ է արել հայերին նվազեցնել իրենց պահանջները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցություններում, չնայած նաև առանցքային խնդիր է համարել ղարաբաղցիների անվտանգությունը։ Քաղաքական գործչի ելույթը պայթող ռումբի ազդեցություն է ունեցել: Ընդդիմությունը նրան մեղադրել է դավաճանության և ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների շահերը պաշտպանելու մեջ։ Բայց առայժմ այդ ամենը չի խանգարում Փաշինյանին


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր